09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Սուրբ Էջմիածնում նշվեց Հարության տոնը

Ապրիլի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը£ Համայն հայության հոգեւոր կենտրոնի Միածնաէջ Սուրբ Տաճարում պատարագ մատուցեց եւ համայն հայությանը Ս. Հարության կենդանարար ավետիսը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայրապետական պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել […]

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի

Հիսուս Քրիստոսի հրաշափառ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ եկեղեցու մեծագույն տոներից է եւ արտահայտումն է Աստվածորդու տնօրինական առաքելության եւ մարդու փրկագործության նախախնամ խորհրդի: Աստծու Որդու՝ խաչի վրա մահվամբ եւ հարությամբ մարդը վերստին հավիտենական կյանք ունենալու իր կոչմանն արժանացավ: Քրիստոսի հարությունը մանրամասնորեն նկարագրվում է Ավետարաններում (Մատթ. ԻԸ 1-8, Մարկ. ԺԶ 1-8, Ղուկ. ԻԴ 1-12, Հովհ. Ի 1-10): Հիսուս Քրիստոսի խաչելությունից […]

Քարոզարշավը, Զատիկը, կարգախոսներն ու հոգեւոր հոր խոսքը /վիդեո/

Ըստ Հայաստանի “Ընտրական օրենսգրքի” գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը սկսում է նախընտրական քարոզչությունը եւ ավարտվում` քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Ըստ այդմ էլ ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը, ժամը 24-ը` մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում գրանցված մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուներն ու համամասնական ընտրակարգով գրանցված քաղաքական ուժերը կարող են իրականացնել նախընտրական […]

“Լեւի” մի գնացեք. գործարար տիկնոջ խորհուրդը հայ տղամարդկանց /վիդեո/

“Հայաստանի հասարակությունը պիտի հայ կանայք փոխեն: Կնիկները պիտի պայքարեն: Մայրն է, որ դաստիարակում է իր երեխային, մայրն է, որ իր երեխային տղամարդ է դարձնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Փարիզյան սուրճի” նախկին տիրուհին` Աշխեն-Վալերի Գործունյանը: Նա խորհուրդ է տալիս տղաներին դաստիարակել աշխատասեր, ընտանիք սիրող, ուժեղ եւ ամենակարեւորը, որ “լեւի չգնան”: “Ես այդպես եմ դաստիարակել իմ տղաներին` Սեւակին […]

Ընդդիմությունը բաց նամակ է հղել Հայաստանի ոստիկանապետին

Հայ հեղափոխական դաշնակցությունը, ՀԱԿ-ն ու “Ժառանգություն”-ը  բաց նամակով դիմել են Հայաստանի ոստիկանապետին: “Մեծարգո պարոն ոստիկանապետ,ԱԺ առաջիկա ընտրությունների՝ ՀՀ ոստիկանության կողմից հրապարակված ընտրական ցուցակներում ընդգրկված է 2.485.844 անուն, որոնց գումարելով զինծառայողների ու ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիների գաղտնի ցուցակներում առկա շուրջ 50.000 անունները, ստացվում է 2.535.844 ընտրող։ Հայտնի է նաեւ, որ 2011թ. մարդահամարի տվյալներով ՀՀ հաշվեգրված բնակչության […]

Առաջին տիկինը ապարանցիների հետ միասնության շուրջպար բռնեց /վիդեո/

 Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, ապրիլի 7-ին “Նիգ- Ապարան” հայրենակցական միության 10-րդ տարեդարձին մասնակցում էր նաեւ հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Henaran.am-ի թղթակիցը խնդրեց Ռիտա Սարգսյանին պատասխանելու մեկ-երկու հարցի: Սակայն նա հրաժարվեց` պատճառաբանելով, որ այսօր տոն է: “Չմոռանանք, որ այսօր հայ կանանց, նաեւ իմ տոնն է: Այդ պատճառով ես այսօր ոչ մի հարցի չեմ ուզում […]

Ծաղիկներ կապանցի եւ վանաձորցի կանանց

Մայրության եւ գեղեցկության միամսյակը “Կանանց իրավունքների կենտրոն” ՀԿ-ն յուրահատուկ եզրափակեց Սյունիքի մարզկենտրոնում: Կապանի փողոցներում անցորդ կանանց նրանք նվիրում էին ծաղիկներ: Կենտրոնը նաեւ իրենց շահառուների`բռնության ենթարկված կանանց կողմից պատրաստված բարեմաղթանքներով բացիկներն էր նվիրում գեղեցիկ սեռի ներակայացուցիչներին: ՀԿ-ի ներկայացուցիչներին էին միացել նաեւ Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները` բեմական հագուստներով ու թատերական կերպարներով: Իսկ Վանաձորում էլ […]

Հանրապետության նախագահը Շիրակի մարզում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին  աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է մարզի Ախուրյան համայնք եւ Գյումրու “Մուշ-2” եւ “Անի” թաղամասեր, ծանոթացել 1988-ի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման 2008-2012թթ. ծրագրի շրջանակներում իրականացված եւ ընթացիկ աշխատանքներին: Ախուրյանում Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել բազմաբնակարան շենքերի կառուցման շինհրապարակում, բնակապահովման եւ ախուրյանցիներին հուզող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ