Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի
Ընդունված կարծիքը, որ տղամարդիկ ավելի են հակված դավաճանությունների, “վտանգի տակ է”: Բրիտանացի սոցիոլոգները պնդում են, որ կանայք ավելի շատ են դավաճանում:
“UK Adultery Survey 2012” հարցման արդյունքում գիտնականներն ուսումնասիրել են դավաճանության 4 հազար դեպք: Նրանց հատկապես հետաքրքրել է` որքան հեշտությամբ են կանայք եւ տղամարդիկ համաձայնում դավաճանել եւ ովքեր են ավելի շատ դավաճանում:
Արդյունքում պարզվել է, որ կանայք 2,8 գաղտնի կապեր են ունենում այն դեպքում, երբ տղամարդիկ ընդամենը 1,8 սիրախաղեր են ունենում:
Սոցիոլոգները եկել են այն եզրակացության, որ կանայք ձգտում են արկածների, եւ երբ “խաղի մեջ” են, արդեն չեն կարողանում հետ կանգնել, մինչեւ որ նպատակին չհասնեն: Եթե տղամարդիկ նման կապերը համարում են “պահի ազդեցությամբ գործած թուլություն”, ապա կանայք դրան անհամամետ ավելի մեծ նշանակություն են տալիս:
Տղամարդիկ ձգտում են սեքսուալ հաճույքներ, փորձում են փոխել իրենց միօրինակ ինտիմ կյանքը, իսկ կանայք ոչ միայն հաճույք են փնտրում անկողնում, այլ նաեւ ռոմանտիկ կապ: Դրանով էլ բացատրվում է այն փաստը, որ կանայք հաճախակի են սիրահարվում իրենց սիրեկաններին, իսկ տղամարդիկ, ընդհակառակը, հազվադեպ են էմոցիոնալ կապվածություն զգում սիրուհիների նկատմամբ:
Գիտնականները պարզել են նաեւ, որ կանայք դավաճանում են 37 տարեկանում, տղամարդիկ` 42: Սոցիոլոգները կարծում են, որ եթե կնոջ մոտ դավաճանության ցանկություն է առաջանում, ապա նրան կանգնեցնելը պարզապես անհանր է: Բացի այդ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի շատ հնարավորություններ ունեն դավաճանելու` ո՞վ կհամարձակվի մերժել գեղեցիկ կնոջը: