08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Շատ-շատ…Իշխան Զաքարյանին հարցաքննում են

Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանն Ազգային ժողովում է: Նա արդեն հանդիպել է ԱԺ ԲՀԿ և ՕԵԿ խմբակցությունների հետ: Հանդիպումներից հետո Իշխան Զաքարյանը խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին: ՛՛Հետո, հետո, մի ուրիշ անգամ՛՛,-ասաց : Մեր հարցին, թե երբ է պատրաստվում խոսել լրագրողների հետ, պատասխանեց` ասուլիս կհրավիրենք: Henaran.am-ի հարցին, թե խմբակցություններում շատ են իրեն հարցեր ուղղում, […]

Միգուցե Մաքսային միությունը նորմեր վերցնի Հայաստանից. փոխնախարար

՛՛Մաքսային միություն մտնելու գործընթացը դեռևս չի նշանակում, որ այն ամենը, ինչ կատարվել է Հայաստան-ԵՄ համագործակցության ձևաչափում, հակասելու է Մաքսային միության տարվող գործընթացներին՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ ի պատասխան հարցին, թե Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի բանակցելու ընթացքում մի շարք նորմեր վերցրեց, որ փորձում էր կիրառել, հիմա ինչ է լինելու այդ […]

Ընդդեմ ապատեղեկատվության

«Հայկական ժամանակ» օրաթերթը նոյեմբերի 7-ի համարում Նիկոլ Փաշինյանի  հետ հարցազրույց  է հրապարակել, որտեղ ԱԺ պատգամավորը հայտարարում է, թե Շանթ Հարությունյանը ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնության է ենթարկվել ոստիկանության պետի և առաջին տեղակալի կողմից: Մերկապարանոց հայտարարություն՝ սադրանքի ու շանտաժի ավանդական «ձեռագրով», որը քաջածանոթ է մեր հասարակությանը: Նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժնում  եղել են շուրջ չորս տասնյակ բերման ենթարկվածներ, որոնց կեսը ազատ է արձակվել: Նրանցից հայտարարություն անողներ […]

ՄՄ-ին անդամակցությունը բխում է մեր ժողովրդի հետաքրքրությունից. վարչապետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը segodnya.ua-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու է որոշվել անդամակցել Մաքսային միությանը: Նա նշել է, որ ՄՄ-ն Հայաստանի տնտեսության համար “հնարավորությունների նոր պատուհան է”: “Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՄՄ-ի հետ ընդհանուր սահման չունենալու հարցը լուրջ ուսումնասիրությունների կաիրք ուներ: Եվ նաեւ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեր հիմնական առեւտրային […]

Շանթի ընդվզումը արդարացի է

՛՛Կարծում եմ, որ Շանթի ընդվզումը արդարացի է, որովհետև յուրաքանչյուր հայ քաղաքացի այսօր Հայաստանում ապրելով և այս իրավիճակը, որ մենք տեսնում ենք, երբ տարեկան 120.000 մարդ լքում է երկիրը, դա իրականում բնական՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերին: Փոստանջյանի խոսքով՝ այդ դեպքերի պատասխանատուն […]

72 մլն ԱՄՆ դոլար կտրվի

Կառավարության նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ՛՛Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում՛՛ ֆինանսավորման և ՛՛Զարգացման քաղաքականության առաջին վարկ՛՛ վարկային համաձայնագրերի նախագծերին: Դրանց համաձայն կենսագործունեութան մի շարք ոլորտների բարեփոխմանն է ուղղվելու 72 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Մաքսային միության վերաբերյալ փաստաթղթերը լրամշակել

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրին: Օրենսդրական, ինստիտուցիոնալ, մարդկային ռեսուրսների կառավարման, իրավակիրարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների  զարգացման և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխման ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ և առաջադրանքներ, որոնց լուծման ուղիները և մեթոդներն արտացոլված են ռազմավարական փաստաթղթում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Մաքսային միության վերաբերյալ ձեռք բերված […]

Վարդան Պետրոսյանը ոստիկանների հսկողության տակ է

Դերասան Վարդան Պետրոսյանի ինքնազգացողությունը երեկ՝ նոյեմբերի 6-ին վատացել է, քանի որ նոր է իմացել վթարի պատճառով մահացած երեխաների մասին: Այս մասին Henaran.am-ին պատմել է շտապ օգնության աշխատակիցներից մեկը: Հիշեցնենք,  հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Ուղեւորներից հորեղբորորդիներ Էդգար ու Էդուարդ Հակոբյանները մահացել էին:  Սակայն նրա […]

Հայաստանում մոտ 3 500 ՄԻԱՎ վարակակիր է ապրում

Նոյեմբերի 22-ին մեկնարկում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի եվրոպական շաբաթը: Շաբաթը կանցկացվի նաեւ Հայաստանում, որի շրջանակներում մարդկանց կոչ կարվի ՁԻԱՀ-ի թեսթեր հանձնել: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց ՄԻԱՎ-ՁԻԱՀ ազգային ծրագրերի ղեկավար Աշոտ Գեւորգյանը: ՄԻԱՎ-ՁԻԱՀ միջազգային ալյանս ծրագրերի տնօրեն Լեսիա Խմելն էլ նշեց, որ նախկին ԽՍՀՄ տարածքում, օրինակ` Հայաստանում, Ուկրաինայում, իրավիճակը մտահոգիչ է: Սակայն եթե […]

Շառից փորձանքից, լրագրողներից հեռու

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այսօրվանից հանդիպելու է Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Հիշեցնենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  առաջարկել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում:  Henaran.am-ի տեղեկություններով, Զաքարյանը ցանկություն չունի մինչեւ առաջիկա քառօրյան հանդիպել լրագրողների հետ եւ խույս է տալու նրանցից: Նախապես որոշված է՝ խորհրդարանից պետք է հեռանա այնպես, որ չհանդիպի լրագրողներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ