03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Ամերիկացի համանախագահը հավատում է, որ Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում: “Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո ես հավատում եմ, որ հնարավոր է կազմակերպել վերջին երկու տարվա ընթացքում առաջին  հանդիպումը Հայաստանի նախագահի հետ”, -գրել է Ուորլիքը:

Մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նոյեմբերի 7-ին մեկնարկում է շախմատի կանանց եւ տղամարդկանց թիմային առարնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմասնակցի ուժեղագույն կազմով: Հավաքականում ընդգրկված են Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արշակ Պետրոսյանը: Հայաստանի հավաքականը իր վարկանիշով երկրորդն է, իսկ Լեւոն Արոնյանը իր վարկանիշով առաջինն է, քանի որ բացակայում է […]

Պահանջում են հրապարակային ծառայողական քննություն անցկացնել

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև. ՛՛Հարգելի պարոն Մարգարյան, վստահ եմ՝ հիշում եք Երևանի ավագանու հոկտեմբերի 31-ի նիստին  Երևանի քաղաքապետարանի ստացած ՛՛Ժանգոտ կողպեք՛՛ մրցանակի մասին իմ բարձրացրած հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը  հայտարարեց, որ ՛՛Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՛՛ ղեկավարությունը ներողություն է խնդրել […]

Լավ հետախույզի կարեւոր հատկանիշները

Նոյեմբերի 5-ը ռազմական հետախույզի օրն է: Օրվա առթիվ այսօր ”Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՆԽ հետախուզության պետ Արտակ Բագրատյանը նշեց, որ մեզ մոտ հետախուզության ստեղծման հիմնադիր կարելի է համարել Սամվել Շահինյանին, ով 1989 թվականին հետախուզական խմբի հիմնադրման հրաման է տվել: “Հավաքվեցին 96 հոգի, որոնցից շատ քիչ մարդիկ ընդգրկվեցին հատուկ նշանակության խումբ: […]

Տեսնել Արցախը ՌԴ-ի կազմում՝ որպես ներքին սուբյեկտ. մարքսիստի առաջարկը

Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը կարծում է, որ ներքին քաղաքական կյանքը մահացել է, արժեզրկվել է: ՛՛Երկու հակամարտող կողմերն էլ /նկատի ունի՝ իշխանություն և ընդդիմություն- հեղ/ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, արժեզրկված են, չկան ժողովրդի հոգու ՛՛դավթարում՛՛ և այս մղձավանջային իրավիճակի մեջ ներքաղաքական պայմաններում արտաքին մարտահրավերներն ավելի մեծ թափով են պրեսինգի ենթարկում քաղաքական համակարգը՛՛,-այսօր լրագրողների հետ […]

Լեհաստանը` որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող, հնարավորինս կնպաստի ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդմանը. դեսպան

Երևանի պետական համալսարանի և Կրակովի Յագելոնյան համալսարանի կողմից Երևանում կազմակերպված կլոր-սեղան քննարկման ընթացքում հայ և լեհ քաղաքագետներն անդրադարձել են Արևելյան գործընկերության ձեռքբերումներին և ապագային, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարներին: ՛՛Արևելյան գործընկերություն և Հայաստան. նպատակներ, փորձառություն և մարտահրավերներ՛՛ խորագրով գիտաժողովին մասնակցում էին Յագելոնյան համալսարանի միջազգային և քաղաքական ուսումնասիրությունների ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Բոգդան Շլախտան և դոկտոր, պրոֆեսոր […]

Ինքներդ ձեզ հարցրեք, էլի՝ “ո՞վ եմ ես”

Երևանի քաղաքապետարանի դիմաց` երկարաժամկետ նստացույցի մասնակից Սուրեն Սահակյանը տրանսպորտի սակագնի բարձրացման շուրջ կարծիք է հայտնել սոցցանցում, նշելով. “Կթանկացնե՞ն տրանսպորտի սակագները … Անձայն, անճարակ ժողովրդի համար 500 դրամ էլ կսարքեն ու էլի, որպես բողոքի “հզոր” դրսևորում, արտագաղթը կավելանա: Ո՞վ ա իրան էս քաղաքի տերը զգում: Մենք վերջապես տեր ե՞նք կանգնելու նրան, թե՞ թողնելու ենք անկիրթ, անգիտակից […]

Վարդան Օսկանյանը հանդիպել է ՄԽ ամերիկացի համանախագահին

Ազգային ժողովի ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ այսօր ստեղծված իրավիճակը: Վարդան Օսկանյանը ներկայացրել է իր տեսակետները հարցի կարգավորման կապակցությամբ, ինչպես նաև հնարավոր միջոցները բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար: Տեղեկացնում են Վարդան Օսկանյանի գրասենյակից: 

Վեհափառի նոր պաշտոնը

Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովի այսօրվա նիստին պատվիրակների միաձայն քվեարկությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ՝ առաջիկա ութ տարիների համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:  ԵՀԽ նախագահությունը բաղկացած է ութ անդամներից: ԵՀԽ նախագահների առաքելությունն է՝ խրախուսել միջեկեղեցական եւ […]

Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է կրթությունը հայերի դեմ ատելություն խրախուսելու ու տարածելու համար

Նյու Յորքում շարունակվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքները: Նոյեմբերի 4-ին ԳԱ Երրորդ կոմիտեի օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության ու անհանդուրժողականության այլ ձեւերի վերացում» կետի ներքո ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Նա անդրադարձավ Ռասայական խտրականության վերացման մասին միջազգային կոնվենցիայի եւ այդ չարիքի կանխարգելման միջազգային այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ