07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Տարածքային Կառավարման նախարարության աշխատաոճը

facebook սոցիալական ցանցի օգտատեր Ալբերտ Գասպարյանը անդրադարձել է տարածքային կառավարման նախարարության աշխատաոճին և արել մի շարք դիտարկումներ.

“Ուզում եմ մի քիչ խոսել Տարածքային Կառավարման նախարարության աշխատելաոճից:

Իբրև նորարարություն ժամանակին ստեղծեցիք միջհամայնքային միավորումներ և մոտավոր մի 10 գյուղի հողի հարկի և գույքահարկի բազա զետեղեցիկ մեկ կառույցում: Այդպիսիններից մեկն էլ Հայանիստ միջհամայնքային միավորումն է: Ասեմ որ գաղափարն ինքնին ի սկզբանե շատ վատն է և անարդյունավետ:

Որի համար բազմիցս միջհամայնքայինի մեջ մտած գյուղեր ժամանակ առ ժամանակ դիմել են մարզպետարան, պետեկամուտների կոմիտե և վերջում տարածքային կառավարման նախարարությունից ստացել մերժում ` պատճառաբանվելով, որ տարանջատումը նպատակահարմար չէ: Այժմ Հայանիստ միջհամայնքային միավորման վրա բերեմ տարբեր օրինակներ և ապացուցեմ, որ լավ էլ նպատակահարմար է ցրել միջհամայքային միավորները և ամեն գյուղի բազա տրամադրել իրենց գյուղին:
շ

1. մեկ օպերատոր չի կարող նախորդ տարիներից մնացած և ամբողջ հիմնովին խառը, անճշտություններով բազան կարգավորել, խելքի բերել, կատարել դեռևս 1994թ.-ից չփոփոխված տվյալներ, չի կարող իմանալ ամեն գյուղի բնակիչներին և նրանց սեփականությունները, որպեսզի կարողանա հերթականությամբ կատարել բազայում անվանափոխություններ: 

2. այդ անճշտության հետևանքը լինում է այն, որ բազայից տրամադրված արդեն իսկ սխալ ցուցակը անվստահություն է առաջացնում գյուղացու մոտ, նա տեսնելով, որ ամեն անգամ իր սեփականության տվյալները սխալ են և հրաժարվում է հարկ վճարել մինչև չլինի ճշտված:

3. գյուղացին բողոքում է, որ սեփական գյուղում մուծում է մեքենայի գույքահարկ և չի կարողանում գյուղապետարանից վերցնի մեքենայի գույքահարկի զրոյական (իդեպ բոլոր այդ գյուղերում կան մեքենաներ գրանցված, որոնց սեփականատերերը գալիս են հեռավոր բնակավայրերից), և ստիպված է լինում 10-15 կմ քշելով հասնել Հայանիստ, դա էլ հերիք չէ կամ օպերոտորը տեղում չի լինում, կամ մուծման անդորրագրերն են սխալ լինում, նորից հետ վերադառնալ և այդպես մի ամբողջ գլխացավանք գյուղացու համար:

4. մարզպետարաններից ժամանակ առ ժամանակ հաշվետվություններ են ուզում, որը իդեպ էլի միջհամայնքայինի պարտականությունն է, էլի չեն կարողանում հստակ տեղեկություն տրամադրել:

Ասածս այն է, որ եթե երբեք նեքին օղակներում չեք աշխատել հարգարժան պատկան մարմիններ, մի ընդունեք նման աննպատակ, անարդյունավետ ծրագրեր: Դրանք էլ ավելի են խարխլում համակարգը ` մասնավորապես տեղական ինքնակառավարման համակարգը, մասնավորապես միջհամայնքային միավորումները ` ի դեմս Հայանիստ միջհամայնքային միավորմանը:

Տեղական ինքնակառավարման մարմինները էլ ավելի արդյունավետ կաշխատեն, հարկերն էլ էլ ավելի լավ կհավաքվեն, գյուղացին կվստահի ինքնակառավաման մարմնին ` ի դեմս գյուղապետարաններին, երբ ամեն մի գյուղի հողի հարկի և գույքահարկի բազա լինի սեփական համայքնում”,-իր էջում գրել է նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ