15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երևանի հավաքական թիմերը Ծաղկաձորում նախապատրաստվում են ձմեռային համահայկական առաջին խաղերին

 

Փետրվարի 24-ից մարտի 2-ը Երևանում և Ծաղկաձորում կանցկացվեն ձմեռային համահայկական առաջին խաղերը`չորս մարզաձևերից. լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, տափողակով հոկեյ և սնոուբորդ:

Մարզական այս խոշոր ստուգատեսին Երևանի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունենալու: Այդ են վկայում Ծաղկաձորում կազմակերպված ուսումնամարզական հավաքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ քաղաքապետարանում ձևավորվել է կազմկոմիտե, որի աշխատանքի արդյունքում մայրաքաղաքը ներկայացնող թիմերի համար ստեղծվել են մարզվելու ու հմտությունները կատարելագործելու բոլոր պայմանները, ձեռք է բերվել նաև մայրաքաղաքը ներկայացնող մարզիկ-մարզուհիների մասնագիտական և շքերթային հանդերձանքը:

Ի դեպ, տափoղակով հոկեյի Երևանի հավաքական թիմի կազմում ելույթ կունենա նաև քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության մասնագետ Արկադի Նալբանդյանը:

Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանի հավաստմամբ՝ ակնկալիքները մարզիկներից շատ մեծ չեն, հաշվի առնելով ձմեռային մարզաձևերի ոչ մեծ տարածվածությունը: Սակայն արվել է հնարավորը`բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: Նախնական տվյալներով՝ ձմեռային 1 -ին համահայկական խաղերին մասնակցելու համար Հայաստան կժամանեն հայաբնակ 17 քաղաքների մարզական պատվիրակություններ:

 Համահայկական խաղերը ինչպես մարզական, այնպես էլ Հայաստան-Սփյուռք կապերն էլ ավելի ամրապնդելու նպատակ են հետապնդում:Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ