20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Նախարարը նիհարել է 70 կգ-ով /ֆոտո/

Չեխիայի ներքին գործերի նախարար Միլան Հովանեցը մեկ տարում փոխվել է անճանաչելիության աստիճանի: Նախկինում 180 կգ կշռող նախարարը որոշել է ի վերջո ազատվել ավելորդ քաշից, եւ դա նրան հաջողվել է: Նա հատուկ դիետա է պահպանել, ինչի արդյունքում նա նիհարել է 70 կգ-ով: «Սկզբում սարսափելի դժվար էր, իմ օրգանիզմը սովորել էր գիշերները ուտելուն: Բայց քիչ-քիչ սովորեցի, եւ […]

”Գործատուները պարտավոր են պահել”

”Կա նպատակ ու կա ճանապարհ, մեր նպատակը շատ հստակ է, մենք ասում ենք, որ կենսաթոշակի լուծման միակ ճանապարհը մենք այստեղ ենք տեսնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` խոսելով ”Պարտադիր կուտակային կենսաթոշակային” համակարգի մասին: Հակոբյանը բնական է համարում, որ այս ճանապարհը պիտի բերի որոշակի դժգոհությունների: Հարցին, թե չի կարծում, թե համակարգի […]

Մեր հարևանները կոնկրետ քայլեր են ձեռնարկում ֆուտբոլը քաղաքականացնելու ուղղությամբ

”Ադրբեջանի նախագահին կից ոչ կառավարական կազմակերպությունների օժանդակության Պետական խորհուրդը ակցիա է կազմակերպում նվիրված Խոջալուի ”ցեղասպանությանը”: UEFA-ի և թուրքական Գալաթասարայ ակումբի էլեկտրոնային փոստարկղերին նամակներ են ուղարկել, որտեղ խնդրում են թուրքական ակումբի ֆուտբոլիստներին փետրվարի 26-ին Չելսիի հետ հանդիպման ժամանակ դաշտ դուրս գալ սև թևկապերով ի նշան սգի: Թուրքերեն և անգլերեն լեզուներով դիմումներն ուղարկվել են նաև UEFA նախագահ […]

Պլյուշենկոյի հիանալի ելույթը Օլիմպիական խաղերում/վիդեո/

Ռուս հանրահայտ գեղասահորդ Եվգենի Պլուշենկոն իր երկրի հավաքականին ազատ ծրագրում բերել է 10 հնարավորից 10 միավոր: Նա հավաքեց 168.20 միավոր և առաջ անցավ կանադացի մարզիկից: Արդյունքում Ռուսաստանը նվաճեց ոսկե մեդալ: Պլյուշենկոն մինչ այժմ դարձել է Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր և աշխարհի եռակի չեմպիոն:

Քննարկվել են հանրային նշանակության մի քանի հարցեր

Տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի նիստում ընդգրկված էր երկու հարց` “Գիտական կազմակերպությունների բազային ֆինասնավորման սկզբունքները, մեթոդաբանությունը և չափորոշիչները” և “ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության  2013 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփում”: Բացելով նիստը` նախարարն ընդգծել է, որ այս տարի կոլեգիան ավելի […]

15-ամյա ռուս գեղասահորդուհու հրաշալի ելույթը ոսկե մեդալ է բերել Ռուսաստանին/վիդեո/

15-ամյա գեղասահորդուհի Յուլիա Լիպնիցկայան հաղթանակ է բերել Ռուսաստանի հավաքականին գեղասահքի մրցումներում: Չնայած իր հավաքած բարձր միավորներին (141,51), մարզուհին խոստովանել է, որ շատ է հուզվել ելույթի ժամանակ:

Ադրբեջանի նախագահը ոտքի չկանգնեց

Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա գտնվող բոլոր երկրների ղեկավարները, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոտքի վրա ողջունեցին իրենց երկրի ներկայացուցիչներին: Միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր տիկնոջ հետ նստած մնացին իրենց պատվիրակության շքերթի ժամանակ: Նրանք հանդիսատեսի նման միայն ծափերով ճանապարհեցին իրենց մարզիկներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ