15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Մեծամասնությանը շանս տվեցին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՛՛Նաիրիտի՛՛ հարցերի քննարկման նպատակով հանձնաժողով ստեղծելու ԱԺ ՀՅԴ խմբակցության առաջարկած նախագծի քվեարկությունից առաջ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը պարզաբանեց՝ ինչու Վարդանյանն ընդմիջում խնդրեց: ՛՛Որպեսզի մեծամասնությունը քվեարկությունից առաջ ևս մեկ անգամ մտածի և այդ թվում նաև այն հույսն ու հավատը, որ ներշնչում է […]

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Այցի շրջանակներում նախատեսված են Գիորգի Մարգվելաշվիլի հանդիպումները Հանրապետության բարձրագույն ղեկավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Հայաստանի և Վրաստանի նախագահների նեղ, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո, Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին ԶԼՄ-երի […]

Նաիրա Զոհրաբյանը զարմացրեց Հովիկ Աբրահամյանին /վիդեո/

Ազգային ժողովի նիստն այսօր մեկնարկեց ՛՛գազային՛՛ հարցերի ուսումնասիրության նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի նախաձեռնության վերաբերյալ քննարկումներով: Նախքան կկազմակերպվեր քվեարկությունը, վարման կարգի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն  ասաց, որ այս հարցով բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ն արձանագրում է, որ չորս խմբակցության նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվել: ՛՛Մենք մեկ վերապահում ունենք, բայց ստեղծված է մի գործիք, […]

Ադրբեջանցի հակերները հարձակվել են հայկական 300 կայքերի վրա

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման է ենթարկվել հայկական շուրջ 300 կայք: Այդ կայքերի թվում են նաեւ Mediamax.am-ը, Panorama.am-ը, Spyur.am-ը, Bravo.am-ը եւ այլն: Այս եւ կոտրված մյուս կայքերի գլխավոր էջում տեղադրված են ՛՛Խոջալուի դեպքերին՛՛ առնչվող գրություններ:

Գիշերը էկեք տեսեք՝ գյուղում քանի՞ լույսա վառվում. սահմանամերձ գյուղերը ահազանգում են

Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Արմեն Արզումանյան ցավով է խոսում սահմանամերձ գյուղի խնդիրների մասին, հիմնական շեշտադրումը դնելով արտագաղթի վրա: “Սահմանից էս կողմ առաջին կարևորը մեր գյուղերնա, սրանց պետքա տիրություն անել, պիտի ուշադրություն լինի, մարդկանց ուշադրություն դարձնեն՝ մի բանով օգնեն, որ մարդիկ մնան: Սաղ վազում են քաղաք: Ասում են՝ լավ կլինի, մի բան կանենք կապրենք: Ու […]

Գրիպի համաճարակ չկա

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես ասաց, որ գրիպի եւ շնչառական հիվանդությունների համաճարկ չկա: Տեսչությունը ամենօրյա մշտադիտարկում է անց կացնում եւ հիվանդացածության թիվը մեծ չէ: Միայն անցած շաբաթ է մի քիչ աճ նկատվել, սակայն իրավիճակը համեմատաբար հանգիստ է: “Շտապ օգնություն դիմողների թիվն էլ է քիչ […]

Բերեզովսկին մասնակցեց ”Դինամոյի” ամբողջ հանդիպմանը/վիդեո/

Մոսկվայի ”Դինամոն” Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքում երեկ ընկերական հանդիպում անցկացրեց ռուսական ”Ամկարի” հետ եւ հաղթեց 2-1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Սամբան (14), Պեեւը (57) եւ Գրանատը (72): Ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Նա միակ գնդակը բաց է թողել 11 մետրանոցից:  

Սպասվում է փոփոխական եղանակ

Փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին և 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, փետրվարի 27-ի ցերեկը և 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում՝  Փետրվարի […]

Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի վրա տեղադրվել է Ռուսաստանի դրոշը /վիդեո/

Նախօրեին երեկոյան Ղրիմի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել՝ ընդդեմ Ուկրաինայի նոր իշխանությունների։ Բողոքի գործողության մասնակիցները Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի վրա ՌԴ դրոշն են տեղադրել, գրում է Gazeta.ru-ն: Սեւաստոպոլում ցուցարարները փորձել են այրել Ուկրաինայի դրոշը: Աղբյուրի փոխանցմամբ՝ փետրվարի 28-ին Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատվիրակությունը կայցելի Ղրիմ: Ղրիմում գտնվող ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ