15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Թելադրում է Ծառուկյանը. 168 ժամ

“168 ժամ”-ը իր խմբագրականում գրում է. “Ոչ իշխանական ուժերի համագործակցությունը զարգանում է մոտավորապես այնպիսի հեռանկարով, ինչպես, ասենք` ժողովրդավարությունն ու տնտեսական աճը` իշխանությունների գործողությունների արդյունքում: Այսինքն` հայտարարություններով ամեն ինչ հրաշալի է, իրականում` որքան ավելի շատ են խոսում դրանց մասին, այնքան վիճակը վատանում է:

Եվ ինչպես գործող իշխանությունների առկայությամբ բացառված է ժողովրդավարության կայացումն ու, ասենք, մենաշնորհների վերացումը, այնպես էլ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի դոմինանտությամբ ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան, ըստ էության, բացառում է որեւէ իրական փոփոխության հնարավորություն:

Եթե առաջնորդվում ենք ՀԱԿ-ի ու “Ժառանգության” այն սկզբունքով, որ որեւէ իրական փոփոխություն հնարավոր է միայն ամբողջական իշխանափոխության, այդ թվում` գործող նախագահ Սերժ Սարգսյանի հեռացման դեպքում: Ողջ խնդիրն այն է, սակայն, որ ոչ իշխանական հրաշալի քառյակն առաջնորդվում է ոչ թե ՀԱԿ-ի ու “Ժառանգության”, այլ առաջին հերթին` ԲՀԿ-ի թելադրանքով: 

Ապացույցը` սեփական ելույթը որպես գործունեության ուղենիշ ընդունելու մասին` նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի իմպերատիվ տոնով հիշեցումը ՀԱԿ անդամներին, ովքեր գլխահակ ու աշակերտաբար ընդունեցին հորդորը:

Իսկ ԲՀԿ-ի սկզբունքն այս գործընթացում իրականում սկզբունքի բացակայությունն է: Ի դեպ, ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիայի հարցում ամենաինտրիգային իրադարձությունը տեղի ունեցավ ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման ընթացքում”:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ