Ոստիկանապետի հրամանով ուժեղացված ծառայություն է
ՀՀ ոստիկանության հանրության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երեւանում եւ հանրապետության ճանապարհներին: Գիշերվանից տեղացող ձյունը բարդություններ է ստեղծել ճանապարհային երթեւեկության համար. դժվարանցանելի են Երեւանի փողոցներն ու մարզային ճանապարհները: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության, արտաքին ծառայության, ոստիկանության զորքերի ստորաբաժանումները վաղ առավոտից […]





































