Մայրը դատապարտվել է թրաֆիկինգի հոդվածով՝ տղայի վիճակը ծանր է.ահազանգ կանանց գաղութից/ֆոտո/
Մինինգիտ հիվանդության հետևանքով պարալիզացված Ռուդիկ Սահակյանը արդեն 16 տարի տեղաշարժվում է սայլակի օգնությամբ: Նա այդպես էլ չզգաց ոտքերը և առաջացած խնդիրները տարիների ընթացքում ավելի խորացան, քանի որ ընտանիքը սոցիալապես անապահով էր: Ապրիլի 4-ից տղայի մոտ նկատվեց երիկամների խնդիր :
Բացի երիկամների խնդից Ռուդիկի ոտքերը պետք է անդամահատվեն և պրոթեզավորման խնդիր կա, ինչ անապահով ընտանիքի համար ցավագին է:
“Երեխեքս չորսն են՝ ու բոլորն էլ հաշմանդամ են : Ամուսինս ազատամարտիկ էր, որ բազմաթիվ վիրավորվածությունների արդյունքում կորցրել էր առողջությունը…. ու մահացավ”,-Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց Աբովյան ՔԿՀ դատապարտյալ Կարինե Այվազյանը:
Դատապարտյալը դիմել է ՔԿՀ վարչությանը 5 ից 7 օր արձակուրդ ստանալու համար, որպիսի վիրահատության պահին գտնվի տղայի կողքին, սակայն վարչությունը մերժել է նշելով.”Էսօր մերժումս եկավ, քանի որ 2 տարի նստած չեմ, ասեցին որ ինձ չի կարելի”,-պատմեց Այվազյանը:
Այվազյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի առաջին մասով՝ տրաֆիկինգ և 325 հոդվածով աշխատանքային կեղծ տեղեկանք տալու համար: Նա նշում է, որ երկրորդ հոդվածին համարժեք հանցագործություն կատարել է, սակայն առաջին հոդվածը այդպես էլ չի ընդունում:
Կարինեն պնդում է, որ հանցանքի դիմել է՝ երեխաներին պահելու համար, քանի որ ծայրահեղ ծանր պայմաններում են ապրել.”Ոչ մեկը չունեմ, չորսն էլ հաշմանդամ՝ անտեր ու անտիրական ընկած են: Ահավորա իրանց վիճակը ու ես էլ ստեղ”:
Կարինե Այվազյանը դատապարտվել է 5 տարի 3 ամիս ժամկետով:
Կարինե Այվազյանի երեխաները այժմ բնակվում են Հույսի ավան թաղամասում:
“Ես ուզում եմ մեռնեմ, 16 տարեկան աղջիկս 18 տարեկան ախպոր պանպերսնա փոխում: Եթե չթողեն տեսնեմ երեխուս ես չեմ դիմանա: Ինձ մի բան կանեմ…..”,-հավելեց մայրը: