16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ի շահերից չի բխում

”Նախքան վարչապետի հրաժարականն Արմեն Ռուստամյանն ասաց, որ նախագահի հրաժարականի խնդիր դրված չէ: Իսկ ԲՀԿ-ն, որպես այդպիսին, չի ասել նման բան, և ես չեմ հավատում, որ Գագիկ Ծառուկյանի շուրթերով դա կասվի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը` ի պատասխան հարցի, թե կարծում է, որ ի վերջո ԱԺ ոչ իշխանական քառյակը կպահանջի նախագահի հրաժարական:

Դիտարկմանը, թե նշանակում է, որ քառյակը կազմալուծվում է, Քոչարյանն արձագանքեց. ”Ես չգիտեմ, կապրենք, կտեսնենք` կլինի, թե ոչ:

Եթե ՀԱԿ-ը գտավ, որ խաղեր է տվել ու ուզեցավ ջարդի, կջարդի, բայց ԲՀԿ-ը չի ցանկանա ջարդել քառյակը, քանի որ ֆորմալ, ոչ ֆորմալ ինքն է լիդերն այդ քառյակի, իր մոտ են հավաքվում, ինքն է կազմակերպում այդ ամեն ինչը, ինք ինչ-որ լիդեր է նշմարվում ու չի ուզենա ջարդի այն ամենն, ինչ որ ինքն է ստեղծել”,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ