Երեկոյան գալու եք չէ՞. Աշոտյանը խոստացավ /վիդեո/
Երևան քաղաքի բնակչուհի Ռուզաննա Բունիաթյանը, այսօր, Կառավարության հերթական նիստից հետո կարողացավ “բռնացնել” կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանին: Ռուզաննա Բունիաթյանի դուստրը միայնակ մայր է և մանկահասակ երեխա ունի: Նա դուրս է մնացել ուսումնարանից, վարձավճարից՝ 40 հազար դրամ պակաս մուծելու պատճառով: Մոր համոզմամբ այդ կրթությունը կօգներ աղջկան մասնագիտություն ստանալ, հետագայում նորմալ աշխատանք գտնելու և երեխային […]





































