Փաշինյանին թույլ չտվեցին հարց տալ
”Սեքյուրիթի Դրիմ” ՍՊԸ ստեղծվել է 2004 թվականի հոկտեմբերի 10-ին, ութ հարյուր միլիոն կնքված դրաման ակտիվներ է ունեցել, չի ունեցել ժամկետանց որևէ պարտավորություն: Այս մասին այսօր Ազգային ժողովում ՛՛Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատախանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ընկերության տնօրեն Ալիկ Զաքարյանը: Նա նշեց, որ տեսախցիկների եւ արագաչափերի ներկրումն իրականացնելու մրցույթին մասնակցելու համար ընկերությունը պայմանագաիր է կնքել ՛՛ԷԼԻՓՋԻ՛՛ ընկերության հետ, ինչու հենց այս ընկերության, քանի որ նա ավելի թափանցիկ է աշխատում:
՛՛Սեքյուրիթի Դրիմ՛՛,-ը տնօրենի ներկայացմամբ, գործել է անվտանգության համակարգերի ստեղծման ու շահագործման ոլորտում և այսօրվա դրությամբ ունի 407 աշխատող:
Նշենք, որ ՛՛Սեքյուրիթի Դրիմ՛՛ ընկերության պայմանագրային պարտավորությունների մեջ է 2011-2017թթ. համակարգի զարգացման նպատակով 9մլն 849 հազար 562 եվրոյի ներդրումների իրականացումը:
Այս տվյալները ներկայացնելու հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց, և ասաց, որ երկու հարց ունի, որ պիտի հնչեցնի: ՛՛Ինչքան աշխատավարձ է ստանում ընկերությունը, տնօրենը՛՛,-հարցրեց նա: Սակայն Փաշինյանին ընդմիջեց նիստը վարող Կորյուն Նահապետյանը՝ հիշեցնելով, որ նախապես պայմանավորվել են, որ զեկուցողներին հարց չպիտի տան: Փաշինյանը արձագանքեց. ՛՛Ուրիշ տեղ էլ կարող եմ ելույթ ունենալ, բայց այստեղ ընկերության տնօրենին պետք է հարց տամ՛՛: Ալիկ Զաքարյանը միայն հորդորեց այդ հարցերն իրեն գրավոր ուղղել՝ նշելով, որ տվյալների չի տիրապետում: