15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Վթարների պատճառների մեջ մեծ տոկոս են կազմում վարելու ժամանակ հեռախոսով խոսելու դեպքերը՛՛

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր Ազգային ժողովում ընթացող ՛՛Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատախանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ համաձայնեց, որ կան մի շարք խնդիրներ և հույս հայտնեց, որ խորհրդարանական լսումների արդյունքում բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ որոշ կետեր կան, որոնք համամպատասխանում են խորհրդային ժամանկաշրջանին, ինչպես նաև գրանցվում են ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ ճանապարհային երթևեկության կանոների կոպիտ խախտմամբ՝ երեխան առանց համապատասխան նստարանի, առանց ամրագոտու ու միայնակ նստած է վարորդի կողքի նստարանին: 

՛՛Եթե վարչական իրավախախտումները դիտարկենք որպես փոքր կամ ավելի նվազ հասարակական վտանգ ներկայացնող արարքներ քրեական իրավունքի համեմատ, ապա կարող ենք ասել` քրեական իրավունքում պատժի անհատականացումը գլխավոր սկզբունքներից մեկն է, ինչն այստեղ չունենք, բայց սա արվել է կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար, եթե մենք այս կամ այն զանցանքի համար նախատեսում ենք զգուշացում, տուգանք, վարորդական իրավունքից զրկում: 

Կա դիտարկում, որ վթարների պատճառների մեջ մեծ տոկոս են կազմում վարելու ժամանակ հեռախոսով խոսելը. սա ուշադրության շեղոււմ է, ինչն էլ կարող է հանգեցնել վթարի: Մենք ունենք մահվան ելքով պատահարներ, որտեղ մանկահասակ երեխան նստած է եղել վարորդի կողքի` առաջին նստատեղին միայնակ, այսինքն ցանկացած արգելանքի դեպքում երեխայի մարմնական վնասվածնքեր ստանալը անխուսափելի է: Եթե օրինակ հոծ գիծը խախտելը թեթև խախտում է, ապա նման դեպքերում հստակ է` որպես վարորդ ինչի ես երեխային առջևում նստացրել.սրանք խնդիրներ են, որոնց պետք է անդրադառնանք՛՛: 

Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ վիճակագրության տվյալները փոխվել են և 2010-2013 թվականներին համապատասխանաբար վթարների և զոհերի աճ է գրանցվել, ինչն էլ պայմանավորված է պարտադիր ապահովագրության կիրառման հետ կապված գրանցված վթարների պարտադիր գրանցմամբ:

Ոստիկանության տրամադրած վիճակագրական տվյալների համաձայն՝ նախորդ տարի Հայաստան է ներկրվել 199 հազար 520 մեքենա, որոնք բնականաբար, ավելի բարձրորակ են և իրենց հատկանիշներով գերազանցում են խորհրդային կամ ռուսական արտադրության մեքենաներին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ