Անսակարկելի են ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, պատասխանատվությունը գործի հանդեպ, հավատարմությունը երդմանը. Վլադիմիր Գասպարյան /վիդեո/
Ապրիլի 15-ին` Ոստիկանության մասնագիտական տոնի նախօրեին, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների հետ։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հասակակից ոստիկանության կենսագրության դրվագներին եւ այսօր համակարգում ընթացող բարեփոխումներին՝ ոստիկանության պետը կարեւորեց այն խնդիրները, որ այսօր պետությունն ու հասարակությունը առաջադրում են ոստիկանությանը, առաջնահերթությունները, որոնք օրենքի ու ժամանակի պահանջն են։ Խոսելով […]





































