15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Մահացել է Կոստանտին Օրբելյանը

   Ապրիլի 24-ի առավոտյան Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում մահացել է ԽՍՀՄ ժող. արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: Հուլիսի 29-ին Կոնստանտին Օրբելյանը կդառնար 86 տարեկան:

   Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Կոմպոզիտորների միությունը եւ ցավակցում Օրբելյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին:

    Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Երաժշտական ունակությունները ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, որի պատճառով նրան հեռացրել են դպրոցից, եւ եղբայրների հետ նա տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը: 1942թ. աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` որպես դաշնակահար եւ ակորդեոնահար: Որոշ ժամանակ անց ռազմական նվագախմբի հետ համերգներով հանդես է եկել Երեւանում, ապա` Հայաստանի էստրադային նվագախմբում: 1945-ից նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաեւ ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է “Օրորոցայինը”:

   1952թ. ընդունվել է Երեւանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որից հետո` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1955թ. գրել է “Սիրտը երգում է” ֆիլմի երաժշտությունը: 1956-ից եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: 1957թ. դարձել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ: 1962թ. Մոսկվայում անցկացված ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ մրցույթի հաղթող է ճանաչվել:

  1969թ. գրել է “Անմահություն” բալետը: 36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների` “Երգել, նշանակում է ապրել”, “100 երջանիկ ժամեր”, “Շնորհակալություն կյանքին”, “Սերը չի ծերանում”, “Դու այն չես, ով պետք է ինձ”, “Հիշեք” եւ այլն: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1992թ. մեկնել է ԱՄՆ եւ բնակություն հաստատել Սան Ֆրանցիսկոյում: 2012թ. պարգեւատրվել է ՀՀ Պատվո շքանշանով:  

Հայաստանի կոմպոզիտորների միություն  

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ