14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քանի դեռ ԱՄՆ-ի շահերից չի բխում, ապա մի սպասեք, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Հ. Թովմասյան

՛՛Ցավոք սրտի, աշխարհն էլ այդքան արդար չէ, որ այդ խնդիրների վերաբերյալ այդքան արդար լինի՛՛,-այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարաի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ ակնկալիք պետք է ունենալ այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունից:

Թովմասյանը շեշտեց. ՛՛Քանի դեռ ԱՄՆ-ի շահերից չի բխում, ապա մի սպասեք, որ Ամերիկայի միացյալ նահանգները կճանաչի Հայոց ցեղասպանությունը՛՛:

Բացի այդ նախարարի պաշտանկատարը էական չի համարում՝ Օբաման կարտասանի Ցեղասպանություն բառը, թե ոչ, էականըցանկալի Հայաստանի ստեղծումն է: ՛՛ Ես այնպիսի հայրենիք եմ ուզում, որ աշխարհում որևէ հայի հետ չկրկնվի այն, ինչ եղել է 1915 թվականին: Իսկ դա նշանակում է շատ ավելի ուժեղ ու կազմակերպված պետություն՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ