Արգելվել է կոտլետի եւ պելմենու արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով կասեցվել է “Համադամ” սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից պելմենու և հավի կոտլետի արտադրական գործունեությունը: “Համադամ” սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից արտադրվող պելմենու (մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով) և հավի կոտլետի (բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշով) արտադրատեսակը, համաձայն “Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն” ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չի համապատասխանում […]