09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը: […]

Կան փակ ճանապարհներ

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ   ապրիլի1-ին՝ ժամը  09:30–ի  դրությամբ, բքի և  անբավարար տեսանելիության պատճառով փակ է  Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը: Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից),  Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի միջպետական ավտոճանապարհի Գորիս – Սիսիան  ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ […]

Հայերի սպանության տեսանյութեը կեղծ է. Քեսաբի քաղաքապետ

Արդեն քանի օր է` համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում մասսայական սպանություններ են տեղի ունենում: Սակայն այդ տեսանյութերում հայեր չեն, հայերի Քեսաբում չեն սպանել: Ինչպես տեղեկացնում է hayasala.net-ը, այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը: Նա նշել է, որ մի քանի օր առաջ Քեսաբում մնացել էին մոտ 30 հոգի, որոնք հիմնականում տարեց մարդիկ […]

Նախագահը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին`Հաբ-Նիսանի առթիվ. ”Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Հարգելի՛ բարեկամներ, Չեմ կասկածում, որ հայ և ասորի ժողովուրդների դարավոր հարևանությունը, բարեկամությունն ու մշակութային փոխներթափանցումները շարունակվելու են: Մենք փոխադարձաբար հարստացնելու և ուժեղացնելու ենք միմյանց: Հաբ-Նիսանի տոնը, որ խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը, թող հայաստանաբնակ ասորիներին բերի […]

Իմ տեսած դիակները, ինձ չէին պատմում մարդու իրավունքները հարգելու մասին. պատգամավորները վերադարձել են Քեսաբից

ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Թևան Պողոսյանը նոր են վերադարձել Լաթաքիայից, որտեղ ապաստանել են քեսաբահայերը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նրանք նշեցին, որ այցելությունը Լաթաքիա եղել է մասնավոր նախաձեռնություն: “Գնալը շատ կարևոր էր, մանավանդ մարդկային տեսակետից: Բոլոր հայերի և ուրախությունը, և ցավը  պետք է մերը լինի: Դժվար էր զրուցել այդ հայերի հետ և չհուզվել: Անձամբ ինձ […]

”X գրուպ” ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը աղմկալի պատմության մեջ է հայտնվել. Ժողովուրդ

՛՛X գրուպ՛՛ ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը մարտի 28-ին Ջրարբի գյուղում գտնվող իրեն պատկանող ”Արաքս” թռչնաֆաբրիկայում աղմկալի պատմության մեջ է ընկել։ ”Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ նշված օրը գործարանի տարածքում Խաչիկ Խաչատրյանի և իր գործարանի սառնարանի մասնագետ 38-ամյա Վյաչեսլավի միջև վեճ է եղել, որն ավարտվել է ծեծով։  Մեզ հասած լուրերի համաձայն՝ Խաչիկ Խաչատրյանն իր թիկնազորի պետ՝ Հունանի հետ հենց […]

Րաֆֆին հանդիպել է Քոչարյանի՞ն. Իրավունք

Ըստ ”Ժառանգությանը” մոտ կանգնած աղբյուրի՝ մեծ հարցականի տակ է այդ կուսակցության մասնակցությունը ոչ իշխանական ”քառյակի” ձևաչափին։ Բանն այն է, որ կուսակցությունում լուրեր են տարածվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ոչ միայն ԲՀԿ առաջնորդի հետ, այլև սեպարատ հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Թեև Րաֆֆին հավաստիացնում է, որ նման բան չկա ու չի կարող լինել: Մանրամասները՝ […]

Օլիգարխիան ընդդեմ ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ի. Իրատես de facto

”Դեմ եմ” շարժումը Հայաստանի անկախության պատմության եզակի հասարակական շարժումներից է, որը քաղաքացիական հասարակության կայացման համար լուրջ հիմքեր է ստեղծում: Մինչ ”ԴԵՄ ԵՄ” շարժման ի հայտ գալը հասարակական ոլորտի առաջատարը բնապահպաններն էին, սակայն այս շարժումն արագ քաղաքականացվեց և կորցրեց քաղաքացիական հասարակության հիմքը դառնալու հնարավորությունը: Իսկ ”ԴԵՄ ԵՄ” շարժման առաջնորդները, կարծես, չեն ցանկանում քաղաքականացվել` իրենց խնդիրների լուծումները […]

Սարկիսովը եւ Մինոսյանը մասնակցեցին ԲԿՄԱ-ի դեմ խաղին/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունեց ”Վոլգային” հաղթեց 3:0 հաշվով: Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը ”Վոլգայի” կազմում խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 71-րդ րոպեին՝ փոխարինելով հայազգի կիսապաշտպան Արթուր Մինոսյանին: Այս պարտությունից հետո ”Վոլգան” 18 միավորով գտնվում է նախավերջին տեղում:

Ով է մեծ ներդրում ունեցել Տեր-Պետրոսյանի հրաժարականի գործում. 168 ժամ

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը ժամանակին մեծ ներդրում է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի գործում: ՛՛168 ժամի՛՛ թղթակցին տված հարցազրույցում այսպիսի ուշագրավ բացահայտում է արել ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական (1991-97 թթ.), ժամանակին ղարաբաղյան բանակցությունների առանցքային մասնակիցներից Ժիրայր Լիպարիտյանը: Անդրադառնալով Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետի հետ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Նուլանդի վերջին սկանդալային հեռախոսազրույցին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ