19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Մխիթարյանը` հայկական խորովածի, շախմատի նկատմամբ սիրո եւ իր վոկալային տվյալների մասին

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանը տիրապետում է 6 լեզուների, սիրում է խաղալ շախմատ եւ դեմ չէ փայլել իր վոկալով ”Բորուսիայի” երկրպագուների առջեւ: Այսպես է սկսում Российская газета-ն Հենրիխ Մխիթարյանի հետ հարցազրույցը: Ներկայացնում ենք կրճատումներով: – Հենրիխ, ի՞նչ խնդիրներ եք դրել Ձեր առջեւ առաջին մրցաշրջանում: – Ղեկավարությունը նախապես խնդիր է դրել զբաղեցնել երկրորդ տեղը Գերմանիայի առաջնությունում, […]

Տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ   ապրիլի 4-ին՝ ժամը  09:30–ի  դրությամբ, Սպիտակի, Սևանի ավտոճանապարհներին և   Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց  լեռնանցքներում տեղում է ձյուն:       Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման աշխատանքներ: 

Ում թեկնածությունը կառաջարկի ԲՀԿ-ը

”Վարչապետը վստահաբար իր ցանկությամբ չի հրաժարական տվել, այլ հասարակական ընդվզումի, ալիքի տակ է եղել, այդ տրամադրություններն, այն մթնոլորտը, որ երկրում ձևավորված էր վերջին ժամանակներս, շատ ավելի հասանելի էր դրա մասին տեղեկատվությունն իրեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:  Ըստ նրա` արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի վրա իր ազդեցությունն է ունեցել նաև […]

Միջազգային ԶԼՄ-ները` Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին /վիդեո/

Նախօրեին երեկոյան միջազգային, հատկապես` ռուսական եւ ադրբեջանական կայքերն ակտիվորեն անդրադարձան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին: Բոլոր լրատվամիջոցներն այս կապակցությամբ մեջ էին բերել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերը այն մասին, որ սա Տիգրան Սարգսյանի անձնական որոշումն է եղել: “Դեռեւս մեկ ամիս առաջ նա նման խնդրանքով դիմել է Նախագահին, սակայն հաշվի առնելով հանգամանքը, […]

”Մովսիսյանին հրավիրելը ”Սպարտակի” սխալն էր”.Ռոմանցեւ

Մոսկվայի ”Սպարտակի” պատմության ամենատիտղոսակիր մարզիչ Օլեգ Ռոմանցեւը Sport-Express-ի հետ զրույցում հայտարարել է, որ հարձակվող Յուրա Մովսիսյանին հրավիրելը դարձավ մոսկովյան ակումբի սխալը: Մասնագետի խոսքերով, թիմը չի կարող իր խաղը կառուցել մեկ խաղացողի շուրջ: Մովսիսյանը ”Սպարտակ” է տեղափոխվել 2013 թվականի սկզբին: Նա անցկացրել է 30 խաղ եւ դարձել 18 գոլի հեղինակ: ”Թիմի կառուցումը բարդ գործընթաց է: Բերեմ մեկ օրինակ` չնայած, […]

Ո՞վ է լինելու անցումային վարչապետը. Ժամանակ

 “Ժամանակ”-ի տեղեկություններով, երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո Սերժ Սարգսյանը մինչեւ ուշ գիշեր առանձին-առանձին հանդիպել է ԳՄ բոլոր անդամների հետ եւ քննարկել ներկա իրավիճակն ու հետագա զարգացումները։ Թերթը հիշեցնում է, որ նիստում հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Որոշ տեղեկություններով՝ այս պահին հավանական թեկնածու է համարվում նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, որը կարող […]

Ի՞նչու է գալիս Բորդյուժան. Առավոտ

 “Առավոտի” աղբյուրները հայտնում են, որ այսօր մի քանի ժամով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով կհանդիպի միայն ՀՀ ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ նախագահ Սերրժ Սարգսյանի հետ։ Ինչո՞վ է պայմանավորված նման հրատապ այցը տարածաշրջանի, Քեսաբի, ներքաղաքական սպասվող զարգացումների ֆոնին՝ աղբյուրները չցանկացան մանրամասնել։  Այդուհանդերձ, թերթի տեղեկություններով, ի շարս այլ կարեւոր հարցերի՝ ռուսաստանյան […]

Երբ խոսում է Գրիգորիչը..Իրատես de facto

“Իրատես de facto”-ի լրագրող Կարմեն Դավթյանը զրուցել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված:   -Խորհրդարանի կուլիսներում խոսում են, որ հենց Գալուստը մի լավ բան է ասում ամբիոնից, “ղեկավարությունը”, գիտեք` ով, փսորում է նրա ասած “գաղափարախոսությունը”, ասենք, էն օրը, երբ Դուք մեջբերում արեցիք Թումանյանից, դահլիճը քարացած լսում էր, ԲՀԿ-ն […]

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդրի նիստին

Ապրիլի 3-ին աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։ Նախարարական հանդիպման օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրները, Կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական համադրման հարցերը։ Նիստի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առաջնայնությունների իրականացման ընթացքը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի […]

Հաղթակամար Ծառուկյանի “կոնյաչնիի” մոտ. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը.   “Կատաղի մարտ ծավալվեց դիմող կողմի շահերը պաշտպանող Արծվիկ Մինասյանի, Արտակ Զեյնալյանի ու Մերի Խաչատրյանի եւ պատասխանող կողմի ներկայացուցիչներ Հակոբ Հակոբյանի (ԱԺ հանձնաժողովի նախագահ), Արտեմ Ասատրյանի (նախարար) եւ Ներսես Երիցյանի (ԿԲ փոխնախագահ) միջեւ։ Արդյունքում առաջին եռյակը անվերապահ հաղթանակ տարավ երկրորդ եռյակի նկատմամբ։    Այստեղ ահա թե ինչ զուգահեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ