17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Երդվեցին հարկադիր կատարողները /վիդեո/

Մայիսի 5-ին՝ հարկադիր կատարողի մասնագիտական օրվա առթիվ տեղի ունեցավ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման եւ ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն:

Ծառայության 20 աշխատակից երդվեց հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն եւ բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:

“Բարի գալուստ եմ մաղթում բոլորիդ: Մենք ձեզ մեր ընտանիք ենք ընդունում որպես լիարժեք անդամի, եւ բոլորհարցերում պետք է միմյանց նեցուկ լինենք: Շատ կարճ ժամանակահատվածում կտեսնեք, որ ձերղեկավարությունը ձեզ հետ է ամեն հարցում, օժանդակում է յուրաքանչյուր նախաձեռնություն: Դուք կրում եքուսադիր, որովհետեւ կատարում եք առաքելություն, որն օրենքով է նախատեսված հարկադիր կատարմանծառայողների համար:

 Ամենակարեւորն է՝ հասկանալ ու գիտակցել, որ առաջին հերթին ծառայում եք ՀայաստանիՀանրապետության քաղաքացիներին”,- Ծառայության նոր աշխատակիցներին ուղղված շնորհավորանքի խոսքում ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:

Նշենք, որ այսօր հանդիսավոր միջոցառում տեղի ունեցավ ԴԱՀԿ-ում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ