29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Մահվան բյուրոյում “հանգուցյալը” անսպասելիորեն արթնացել է

ԱՄՆ-ում թոշակառու տղամարդը իր «մահվանից» մեկ օր անց արթնացել է մահվան բյուրոյում: 78-ամյա Ուոլթեր Ուիլիամսի բարեկամները նրան մահվան բյուրո են տղեափոխել այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ սրտի կանգ են արձանագրել: Բյուրոյի աշխատակիցներն անմիջապես կանչել են տղամարդու հարազատներին եւ բժիշկների: Ինքը` թոշակառուն, ասել է, որ շատ ուրախ է, որ վերադարձել է ողջերի աշխարհ:

Տեր-Պետրոսյանը ճիշտ էր ասում. նախկին փոխնախարար /վիդեո/

”Մենք մի իմաստով Ուկրաինա ենք, մի իմաստով Ուկրաինա չենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է գնահատակում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած միտքը, որ մենք Ուկրաինա չենք և ոչ էլ Լիբիա:  Ըտս նրա` նման ենք Ուկրաինային, քանի որ երկու երկրների ժողովուրդների մեջ դժգոհության կա իշխանություններից: Շիրխանյանի խոսքով` […]

Ռուսաստան-Հայաստան. 1 կեսից հետո հաղթում են ռուսները/վիդեո/

Ավարտվեց Ռուսաստան-Հայաստան հանդիպման առաջին կեսը: 21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեցին Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստերը: Աչքի ընկավ ”Դինամոյի” հարձակվող Ալեքսանդր Կոկորինը: 43-րդ րոպեին 11 մետրանոցից հաշիվը կրկնապատկեց Դմիտրի Կոմբարովը: 11 մետրանոց հարվածը դիտել այստեղ: Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը այստեղ:

“Գարնանային հավաքածու” խորագրով ցուցահանդես՝ նվիրված կանանց տոներին

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է Հայաստանի ժողովրդական վարպետ, ՌԴ արվեստի պալատի անդամ Օլգա Հակոբյանի  «Գարնանային հավաքածու» խորագրով ուլունքագործության աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված կանանց միջազգային օրվա և մայրության ու գեղեցկության տոներին: Ցուցահանդեսին ներկայացված շուրջ 200 աշխատանքներում ներառված են «ԱՆԿԱՌՍ»-ՖՐԻՎՈԼՏԵ կոչվող հյուսվածքաձև տեխնիկայի միջոցով թելերով և ուլունքներով հյուսված վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, գլխարկներ և այլ ցուցանմուշներ: Ցուցահանդեսի […]

Հնդկական մասսակայան հարսանիքների ավանդույթները /ֆոտոշարք/

Հնդկաստանում տարվա մեջ երկու անգամ մասսայական հարսանիքներ են տեղի ունենում, որոնք կազմակերպվում են տարբեր բարեգործական ընկերությունների կողմից: Օրերս Հնդկաստանում հերթական խմբակային հարսանիքն է տեղի ունեցել:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին

Մարտի 5-ին Ժնևում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը, որին մասնակցելու նպատակով Շվեյցարիա են ժամանել շուրջ վեց տասնյակ երկրների արտգործնախարարների գլխավորած պատվիրակություններ: Իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. “Ցեղասպանության և մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելումը պետք է լինի մեր գերակայությունների շարքում: Անցյալ տարի […]

“Շարունակում ենք Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը”

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ իրենք Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ շարունակում են Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը՝ հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վրա:

Երկրապահները շնորհավորեցին տիկին Գրետային /վիդեո/

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը` ԵԿՄ անդամները ավանդույթի համաձայն այցելում եմ նրա հայրական տուն, ապա տուն-թանգարան: Երեկ Սպարապետի մոր` տիկին Գրետայի ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան ետղափոխել են “Նաիրի” բժշկական կենտրոն:Գեներալ  Մանվել Գրիգորյանը Գրետա մայրիկի մոտ մտավ ծաղկեփնջով եւ Վազգեն Սարգսյանի նկարով օրացույցներով, ինչն էլ արժանացավ Գրետա մայրիկի ժպիտին: Տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Էթիկայի հանձնաժողովը կքննարկի՞ ”չաթլախ”-ի ու ”ղալաթի” կիրառումը. ովքեր կլինեն նոր հանձնաժողովում

” ”Հանրապետականը” լուրջ կուսակցություն է, այդպիսի թեթևամիտ բաներ չի կարող անել: Մենք չենք դիմում էթիկայի հանձնաժողով, նման խնդիր չունենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ի պատասխան հարցի, թե ԱԺ մեծամասնությունը դիմել է կամ պատրաստվում է դիմել Էթիկայի հանձնաժողով` ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից օգտագործված “չաթլախ”-ի համար: Նշենք, որ ԱԺ ոչ […]

Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային 11 միլիարդ եվրո տրամադրել

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է Ուկրաինային երկու տարվա ընթացքում 11 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրել, հայտարարել է   Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, գրում է РИАНовости–ն: Ֆինանսական օգնության տրամադրման պայմանը լինելու է Ուկրաինայի` Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնագրի ստորագրումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված