29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դրանից չօգտվել, կարծում եմ, սխալ է. Էկոնոմիկայի նախարար

”Շարունակվում են բանակցությունները, չորեքշաբթի օրն էլ վիդեոկոնֆերանս է եղել, այսինքն՝ նույն ձևով շարունակվում է, բան չի փոխվել՛՛,-Henaran.am-ի հարցին, թե արդյոք Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ շարունակվելու է նույն քաղաքականությունը, որ կար  Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի պաշտոնավարման ժամանակ, ասաց նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը: 

Նա նշեց, որ բանակցություններն ընթանում են տարբեր կետերի վերաբերյալ: ՛՛Հնարավորինս մենք պաշտպանում ենք Հայաստանի շահերը՛՛,- նկատեց նախարարն ու հավելեց. ՛՛Ընդհանրապես ցանկացած միություն լավ բան է, երբ որ դա նպաստում է քո քաղաքական, տնտեսական, անվտանգության հարցերի ապահովմանը և դրանից չօգտվել, կարծում եմ, սխալ է, և ի վերջո ամբողջ աշխարը պետք է իրար հետ խաղաղ ապրի, չէ՞՛՛։

Նախարարը հորդորում է չվախենալ միություն բառից, որովհետև այն ամենևին էլ վատ բան չէ։

Հարցին, թե կարող է կոնկրետ ժամկետ նշել, թե ի վերջո երբ ենք միանալու Մաքսային միությանը, Ճշմարիտյանը պատասխանեց. ՛՛Չէ, բանակցությունների փուլ է, կավարտվի, հետո պարզ կլինի՛՛։

Ինչ վերաբերում է նախորդ նախարարի Վահրամ Ավանեսյանի հայտարարությանը, թե Հայաստանը միանգամից Եվրասիական տնտեսական միություն է մտնելու, ապա նորանշանակ նախարարը շեշտեց. ՛՛Դա արդեն իրենց գործընթացները ցույց կտան, որովհետև այնտեղ պրոցեսները արագ են ընթանում, փոփոխութունների են ենթարկվում, որովհետև, երբ որ երեք կողմ են, երեք տեսակի շահեր և դրանց հետ համադրել է պետք, հիմա կանխատեսել շատ դժվար է՛՛։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ