13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի 13-րդ կառավարությունը 20 օր ժամանակ ունի

   Եվ այսպես սահմանված ժամկետում ձեւավորվեց  ՀՀ  նոր կառավարությունը: Ապրիլի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայցրեց, որից հետո Հայաստանի 13-րդ վարչապետ նշանակվեց  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա նշանակումից 20 օրյա ժամկետում նշանակվեցին կառավարության անդամները: Նոր կառավարության կազմը հետեւյալ տեսքը ունի

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն է  Դավիթ Հարությունյանը /նախկինում՝ Վաչե Գաբրեիլյան/

 ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյան /պաշտոնը ստանձնել է 2008թ. ապրիլի 21-ին/

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ Արտեմ Ասատրյան /պաշտոնը ստանձնել է 2012թ. հունիսի 16-ին/

Առողջապահության նախարար՝  Արմեն Մուրադյան /նախկինում՝ Դերենիկ Դումանյան/ 

Արդարադատության նախարար՝  Հովհաննես Մանուկյան /նախկինում՝ Հրայր Թովմասյան/

Արտակարգ իրավիճակների նախարար՝  Արմեն Երիցյան/պաշտոնը ստանձնել է 2010թ.մարտի 15-ին/

Արտաքին գործերի նախարար՝  Էդվարդ Նալբանդյան/պաշտոնը ստանձնել է 2008թ.ապրիլի 15-ին/

Բնապահպանության նախարար՝  Արամայիս Գրիգորյան /նախկինում՝ Արամ Հարությունյան/

Գյուղատնտեսության նախարար՝  Սերգո Կարապետյան/պաշտոնը ստանձնել է 2010թ. դեկտեմբերի 31-ին/

Էկոնոմիկայի նախարար՝  Կարեն Ճշմարիտյան /նախկինում՝ ՝  Վահրամ Ավանեսյան/

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար՝  Երվանդ Զախարյան /նախկինում՝ Արմեն  Մովսիսյան/

Կրթության եւ գիտության նախարար՝  Արմեն Աշոտյան/պաշտոնը ստանձնել է 2009թ.մայիսի 13-ին/

Մշակույթի նախարար՝  Հասմիկ Պողոսյան /պաշտոնը ստանձնել է 2007թ. հունիսի 1-ին/

Պաշտպանության նախարար՝  Սեյրան Օհանյան /պաշտոնը ստանձնել է 2008թ. ապրիլի 14-ին/

Սպորտի եւ երիտաuարդության հարցերի նախարար՝  Գաբրիել Ղազարյան /նախկինում՝ Յուրի Վարդանյան/

Սփյուռքի նախարար՝  Հրանուշ Հակոբյան /պաշտոնը ստանձնել է 2008թ. հոկտեմբերի 1-ին/

Տրանսպորտի եւ կապի նախարար՝  Գագիկ Բեգլարյան /պաշտոնը ստանձնել է 2012թ.հունիսի 12-ին/

Քաղաքաշինության նախարար՝  Նարեկ Սարգսյան  /նախկինում՝ Սամվել Թադեւոսյան/

Ֆինանսների նախարար՝  Գագիկ Խաչատրյան /նախկինում՝ Դավիթ Սարգսյան/:

 Հայաստանի 13-րդ կառավարությունը պետք է իր ծրագիրը ներկայացնի Ազգային ողովի հաստատմանը: Սա ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածում է ամրագրված:

“Կառավարությունն իր կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը։ Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ եւ քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ”,-ասվում է Մայր օրենքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ