Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում
Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնության առաջին մրցումային օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ մեր հավաքականի առաջին մեդալը վաստակեց 90 կգ քաշային կարգում հանդես եկող, Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան Էդիկ Պետրոսյանը՝ գրավելով 3-րդ տեղն ու արժանանալով բրոնզի: Մեր մարզիկներից երկուսը, հաղթելով […]





































