12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հավերժ փառք անկախության և ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին

՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.

՛՛Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Առաջին Հանրապետությանը վիճակված էր գոյատևել կարճ ժամանակահատված, սակայն այն անշրջելի նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության մեջ:

Հայերիս համար Հանրապետության տոնը հատկապես կարևոր ու թանկ է, որովհետև խորհրդանշում է մեր հերոսական ժողովրդի հաղթանակը, ազատ և ինքնիշխան պետականություն կերտելու պայքարը:

Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը վերադարձրեցին մեր ժողովրդի` դարերով կորսված անկախ ապրելու իրավունքը, ապագայի հանդեպ հույսն ու հավատը: Հավերժ փառք անկախության և ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին: Այսօր էլ մենք պարտավոր ենք բազմապատկել ձեռքբերումներն ու հաղթանակները` հանուն սերունդների, հանուն վաղվա ազատ, զարգացած ու հզոր Հայաստանի:

Այս փառահեղ տոնի կապակցությամբ կրկին շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցներին: Մաղթում եմ բարօրություն, առաջընթաց, խաղաղություն և ամենայն բարիք՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ