11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական. կապ չունի ընտրության անցկացման հետ

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է ընտրակարգը կապ չունի ընդդիմության կողմից ընտրությունների ազատ ու անկախ չլինելու վերաբերյալ քննադատությունների հետ: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: ՛՛Անցումը համամասնական կամ մեծամասնական համակարգին կապ չունի ընտրության անցկացման հետ։ Կան երկրներ, որտեղ համամասնական ընտրակարգ է, կան երկրներ, որտեղ մեծամասնական ընտրակարգ է, այսինքն՝ ընտրությունների հետ կապված այս կամ այն նկատառումը ոչ մի կապ չունի համակարգի հետ՛՛,-ասաց նա։

Մուկուչյանը նշեց, որ քաղաքական որոշման խնդիր է, թե որ համակարգը պետք է լինի:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա Մուկուչյանը դրանք իրականացնելու անհրաժեշտության մասին հրաժարվում է խոսել։ ՛՛Թե որքանով է նպատակահարմար, դա նշանակում է տալ որոշակի քաղաքական գնահատականներ, իսկ քանի որ ԿԸՀ-ն իր գործառույթներով ապաքաղաքական է, հետևաբար ես որևէ մեկնաբանություն այդ առումով չէի ցանկանա տալ՛՛,-շեշտեց ԿԸՀ նախագահը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ