Whoscored. Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականում
Whoscored.com-ը կազմել է Բունդեսլիգայի 2013/14 մրցաշրջանի խորհրդանշական հավաթականը: Լավագույնների շարքում տեղ է գտել նաեւ Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Կիսապաշտպանը Բունդեսլիգայում մասնակցել է 31 խաղի `դառնալով 9 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ: Հավաքականն ունի այսպիսի տեսք. Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Յանչկե (երկուսն էլ՝ ”Բորուսիա” Մյունխենգլադբախ), Մաթս Հյումելս (”Բորուսիա” Դորտմունդ) Նալդո, Ռոդրիգես (”Վոլֆսբուրգ”), […]





































