ԱԺ նախագահ, հնարավոր է, դառնա Գալուստ Սահակյանը. Հայկական ժամանակ
Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանն, ում թեկնածությունն իշխանությունը պատրաստվում էր առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնում, ըստ ՛՛Հայկական ժամանակի՛՛ հավաստի տեղեկությունների, կտրականապես հրաժարվում է ստանձնել այդ դերը: Եթե, այդուամենայնիվ, չհաջողվի Կարեն Կարապետյանին համոզել, նույն շրջանակները նշում են, թե հնարավոր է խորհրդարանի ղեկավարի պաշտոնում առաջադրվի ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը։ Երեկ, երբ թերթի թղթակիցը […]