07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Սուրիկ Խաչատրյանը խորհրդակցությո՞ւն է անցկացրել հանձնաժողովում

Ինչպես փոխանցում են Henaran.am-ի գորիսյան աղբյուրները, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօր թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում խորհրդակցություն է անցկացրել:

Նա հավաքելով անդամներին՝ հորդորել է այնպես անել, որ ամեն ինչ խաղաղ անցնի, որ իր վրա խոսակցություն չգա: 

Հիշեցնենք, որ վաղը՝ հունիսի 8-ին Գորիսում քաղաքապետի ընտրություններ են. առաջադրված են երկու թեկնածու՝ ՀՀԿ-ից Վաչագան Ադունցն ու անկուսակցական Հրայր Յոլյանը:

Henaran.am-ի հետ զրույցում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանն ասաց, որ որպես այդպիսին խորհրդակցություն չի եղել: “Սուրիկ Խաչատրյանը Վաչագան Ադունցի վստահված անձն է: Նա առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների հետ եկել էր քվեաթերթիկներն ու անհրաժեշտ պարագաները ստանալու, պարզապես ինչքան գիտեմ ցանկությունն է արտահայտել, ամեն ինչ օրենքի սահմաններում անցկացնելու”,-ասաց Ստեփանյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ