07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Փոփոխական եղանակ

Ապրիլի 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-14-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: 

ԵԽԽՎ-ն դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Ղրիմի հարցում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Ռուսաստանի գործողությունները Ղրիմի հարցում, գրում է INTERFAX.RU-ն: Նախօրեին ԵԽԽՎ լիագումար նիստում  ընդունված բանաձեւում ասվում է, որ ԵԽԽՎ-ն վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան եւ դրան հաջորդած Ղրիմի անեքսիան, որը միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում է: Բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել 154 անձ, դեմ՝ 26-ը, ձեռնպահ՝ 14-ը: Բանաձեւով […]

Մահացել է Յուրի Ալավերդյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո, 73 տարեկանում կյանքից հեռացավ անվանի մտավորական, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր, մանկավարժ Յուրի Դավթի Ալավեդրյանը։  Յուրի Ալավերդյանը ծնվել է 1941 թվականի փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հին Թաղլար գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ 1958 թվականին ոսկե մեդալով ավարտելով դպրոցը Յու. Ալավերդյանն ընդունվում է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի “Ֆինանսներ եւ վարկ” բաժինը։ Հաջողությամբ ավարտելով ուսումը […]

Որ դեպքում Արմեն Երիցյանը պատրաստ կլինի հրաժարական տալ. Ժողովուրդ

Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը ՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանն իրեն ասի՝ պետք է հրաժարականի դիմում ներկայացնել, պատրաստ է դրան: Նախարարի խոսքով՝ ինքը որևէ տեղեկություն չունի՝ նոր ձևավորվելիք Կառավարությունում ՕԵԿ նախարարները կվերանշանակվե՞ն, թե՞ ոչ: Թերթի հարցին, թե հնարավոր է, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հանկարծ վարչապետ […]

Ծանրամարտիկ Աղասի Աղասյանը 4-րդ տեղը զբաղեցրեց Եվրոպայի առաջնությունում

Իսրայելում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 85 կգ քաշային կարգում Աղասի Աղասյանը պոկում վարժությունում միայն մեկ փորձ հաջող կատարեց եւ 140 կգ արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը: Հրում վարժությունում Աղասյանի ելույթը անհամեմատ ավելի հաջող էր: Նա բարձրացրեց 195 կգ կշռող ծանրաձողը եւ պոկում վարժությունում գրավեց 4-րդ տեղը: Երկամարտի 335 կգ արդյունքով նա 4-րդն էր: Չեմպիոն ճանաչվեց […]

Կարեն Կարապետյանը կստանձնի վարչապետի պաշտոնը միայն մեկ դեպքում. Հրապարակ

՛՛Առաջին անգամն է, որ որևէ կարգի արտահոսք չկա՛՛,– տեղեկացրել է ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը ՛՛Հրապարակին՛՛՝ ի պատասխան, թե Հովիկ Աբրահամյան-վարչապետի դեպքում մտնելո՞ւ եք կոալիցիա։ ՛՛Չենք մտնելու, Հովիկի պահով էլ կարծես նոր հակակշիռ է առաջացել, չնայած, մեր տեղեկություններով, 90 տոկոսով ինքն է՛՛։ Հակակշիռ ասելով, նկատի ունեն Կարեն Կարապետյանին՝ Գազի Կարենին։ Կարեն Կարապետյանն էլ կստանձնի վարչապետի պաշտոնը […]

Եթե Հովիկ Աբրահամյանը մի բան ուզենա, անպայման կարող է անել. Մարգար Օհանյան. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանից հետաքրքրվել է՝ ո՞ւմ կցանկանար տեսնել վարչապետի պաշտոնում. ՛՛Ում էլ նշանակեն, ինձ համար միեւնույնն է։ Ինձ համար հաճելի կլինի, որ վարչապետը շատ ավելի տնտեսագետ-գործարար լինի: Շատ-շատ մարդկանց եմ տեսնում, բայց անուններ չեմ կարող տալ: Ով էլ լինի, պետք է չարչարվի: Լավ չարչարվող վարչապետ լինի, ժողովրդի վիճակը բարելավի՛՛։ Թերթի հաջորդ […]

Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրելով՝ ընտրելու է իր իրավահաջորդին. 168 ժամ

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը մերժում է տեսակետը, որ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրելով՝ ընտրելու է իր իրավահաջորդին: ՛՛Հիմա գործընթացներն այնքան արագ են զարգանում ու ծավալվում, ու երևի այդ քաղաքագետները միջազգային գործընթացներին լավ չեն հետևում։ Այո, ՀՀ-ում ամեն ինչ շատ ծանրաշարժ և իներցիոն է, բայց այստեղ էլ է ամեն ինչ փոխվում։ Օրինակ Սլովակիայում […]

Ակտիվիստին առանց ծանուցագրի փորձել են բաժին տանել. ահազանգ

Ֆեյսբուքի օգտատեր Արշակ Զաքարյանը իր էջում գրել է. “ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ…հենց նոր տեղեկացա, որ Վահան Մարտիրոսյանի Vahan MArtirosyan այցելել է թաղայինը և առանց ծանուցագրի փորձել տանել ոստիկանություն (քաղմաս) Ինչպես վահան Մարտիրոսյանը հայտնեց թաղայինը զարմացել է որ «շեֆի» ըստ ամենայինի ոստիկանապետի ասածը բավարար հիմունք չէ Վահանի համար որպեսզի նա գնա քաղմաս, և ավելի շատ է զարմացել որ ծանուցագիր են պահանջել […]

Վերահսկիչ պալատը բացահայտումներ է արել ՊՆ-ի վերաբերյալ. Ժողովուրդ

Սերժ Սարգսյանը դեռեւս 2012թ. ՊՆ-ում անցկացված խորհրդակցության ժամանակ խոսել էր գնումների ոլորտում տիրող իրավիճակի մասին՝ քննադատելով չարաշահումները։ Պարզվում է, սակայն, որ Ս. Սարգսյանի խորհրդակցությունից հետո իրավիճակն ամենեւին էլ չի շտկվել։ Այս մասին գրում է ՛՛Ժողովուրդն՛՛ ու հավելում, որ Վերահսկիչ պալատի՝ 2013թ. տարեկան հաշվետվության մեջ հանդիպում ենք ուշագրավ փաստերի։ ՊՆ-ն մոտ 2 մլրդ 458 մլն դրամի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ