09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

՛՛Պոստ բարձրացեք. պոստերում քեզ իսկական տղամարդ ես զգում՛՛ /վիդեո/

Հայ զինվորները, պարզվում է, մեծ հաճույքով են գնում դիրքեր:

Տավուշի մարզի N զորամաս այցելության ժամանակ այս մասին Henaran.am-ի թղթակիցն պատմեցին զինվորները: ՛՛Ոչ մեկը չի կարող ասել, որ անհանգստություն  չի լինում, անհանգստություն կա, բայց բոլորս իրար հետ անպարտելի ենք, ու երբ միասին ենք լինում պոստերում, անհանգստությունն ու վախն անցնում են՛՛,-ասաց Մ. Ն-ը:

Մեկ այլ զինվոր էլ՝ Կարեն Մնացականյանը նշեց, որ դիքրերում ավելի հաճելի է ծառայելը. ՛՛Ավելի պարտավորված ես քեզ զգում ու գիտակցում ես, որ քո շնորհիվ մի քանի հոգի գլուխը հանգիստ բարձին են դնում, դա քեզ ավելի է  ոգեշնչում՛՛:

Զինվորները բարձր են գնահատում զորամասի մարտական պատրաստվածությունը:

՛՛Բարձր է բոլորի մոտ մարտական պատրաստվածությունը, բոլորը գիտեն՝ ինչի համար են այստեղ ծառայում, ու գիտեն, որ շատ կարեւոր գործ են անում՛՛:

Մյուս զորամասների զինվորներին էլ խորհուրդ են տալիս. ՛՛Պոստ բարձրացեք. պոստերում քեզ իսկական տղամարդ ես զգում”:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ