13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Միկոյանը Դեւրիկյանի հորեղբոր տղեն չէ /վիդեո/

Գրականագետ, ազատամարտիկ Վարդան Դեւրիկյանը այսօր՝ հունիսի 8-ին, մամուլի ասուլիսից հետո  Henaran.am-ի եւ երկու այլ լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանեց՝ ասելով, թե ինքը Միկոյանի արձանի կառուցմանը դեմ արտահայտվողներին տգետ չի անվանել:

“Ի վերջո Միկոյանը հորեղբորս տղեն չէ եւ իմ կյանքի նպատակը դա չի”,-ասաց Դեւրիկյանը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, պետական գործիչ Անաստաս Միկոյանի հուշարձանը մայրաքաղաքում տեղադրելու դեմ արտահայտվողներին տգետ է անվանել:

“Օրինակ եթե ես քիմիա չեմ իմանում, ես տգետ չեմ: Երբ ես խոսեմ քիմիական ռեակցիաներից, դա կլինի տգիտություն: Նույն ձեւով, եթե պատմություն մարդիկ չգիտեն, չի նշանակում, որ տգետ են, այլˋ չիմացողը, երբ սկսում է խոսել այդ մասին հայտնվում է տգետի կարգավիճակում”,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ