04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը ԱՄԷ-ի դեմ խաղում

Այսօր՝ ժամը 21:00-ին, շվեյցարական Ժնև քաղաքի ”Ֆոնտենետ” մարզադաշտում կմեկնարկի ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը. 12. Գևորգ Կասպարով 19. Հովհաննես Համբարձումյան 3. Վարազդատ Հարոյան 15. Հրայր Մկոյան 20. Լևոն Հայրապետյան 6. Կառլեն Մկրտչյան 8. Ռումյան Հովսեփյան 23. Արաս Օզբիլիս 18. Հենրիխ Մխիթարյան 10. Գևորգ Ղազարյան 14. Յուրա Մովսիսյան  Պահեստայիններ […]

Մահացել է աշխարհի ամենածանր մարդը/ֆոտո/

Մահացել է 2006 թ.-ին աշխարհի ամենածանր մարդ ճանաչված մեքսիկացի Մանուել Ուրիբեն: 48-ամյա տղամարդը 2006 թ.-ին կշռում էր 570 կգ, սակայն ավելի ուշ նիհարել է մինչև 394 կգ-ի: Մայիսի սկզբին նա տեղզափոխվել էր հիվանդանոց. նրա մոտ հայտնաբերվել էր սրտի առիթմիա: Հիվանդանոց տեղափոխելու համար օգտագործվել էր վերամբարձ կռունկ: Բժիշկները դեռ չեն հայտնում Ուրիբեի մահվան պատճառը: 2008 թ.-ին […]

Կապանի օդանավակայանի վերագործարկումն անխուսափելի է. Վահե Հակոբյան

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը չի կարող կոնկրետ ժամկետ ասել, թե երբ կվերագործարկվի Կապանի օդանավակայանը, սակայն վստահեցնում է՝ գործարկումն անխուսափելի է:  ՛՛Օդանավակայանը, որպես ենթակառուցվածք, ինքը առանձին բավականին, հատկապես ներդրումների, տուրիզմի զարգացման տեսանկյունից շատ ենք կարևորում, և  ուսումնասիրել ենք տեխնիկական, թռիչքային սխեմաները, ֆինանսանական բաղադրիչը՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց նա: ՛՛Օդանավակայանը բավարարում է Ա և Բ […]

Ֆուտբոլիստը մահացել է խաղի ընթացքում բախման հետևանքով/վիդեո/

Ինդոնեզական ”Պերսիրաջա” ակումբի հարձակվող Ակլի Ֆայրուզը մահացել է PSAP ակումբի դարպասպահի հետ բախումից հետո: Հետաքրքրական է, որ հարձակվողին փոխարինել են, և նա դիտել է խաղը պահեստայինների նստարանից: Հաջորդ օրը ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ պարզվել է վնասվածքի լրջությունը: Նրա մոտ հայտնաբերվել է ներքին օրգանների վնասում և ներքին արյունահոսություն: Չնայած վիրահատությանը` նա մի քանի օր […]

Արձանագրվել է օձի խայթոցի 8 դեպք

ՀՀ առողջապահության նախարարության “Թեժ գիծ” ծառայությունը օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է մայիսի 8-ին Արմավիրի բժշկական կենտրոնից: Հայտնում ենք, որ հանրապետությունում առ այսօր գրանցվել է օձի խայթոցի 8 դեպք: Երևանի բժշկական կազմակերպություններ են դիմել 2-ը, մարզային` 6-ը (Արարատի մարզ` 4, Արմավիրի մարզ`1, Կոտայքի մարզ` 1): Հակաթույն է ներարկվել 3 հոգու, 5-ի դեպքում հակաթույն ներարկելու […]

Մայրաքաղաքում քանդվել է հերթական ապօրինի կառույցը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Չնայած ինքնակամ կառույցների թիվը հետևողական վերահսկողության շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն նվազել է, այդուհանդերձ, նման դեպքեր դեռ կան: Հերթական ապօրինաշինությունը հայտնաբերվել և քանդվել է Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի 9-րդ  շենքի բակում: Շինությունը դեռևս 2009 թվականին դատարանի վճռով ճանաչվել է պետական սեփականություն, քանի որ այն զբաղեցրել է […]

Դոնեցկում սպանվել է 40 մարդ. պաշտոնական/վիդեո/

Դոնեցկում ուկրաինացի ուժայինների և զինյալների միջև բախումների ընթացքում զոհվել է 40 մարդ, այդ թվում 2 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնել է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն: Նա չի մանրամասնել, թե որ կողմից են արձանագրվել զոհերը: ”Հիվանդանոցում են գտնվում 31 տուժածներ, որոնցից 4-ը խաղաղ բնակչներ են”,-հայտնել է Լուկյանչենկոն: Հիշեցնենք, որ ուկրաինացի ուժայինները հարձակում են գործել Դոնեցկի օդանավակայանի […]

ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյա կապ չունի այդ ՀԷԿ-ի կառուցման հետ. մարզպետ

՛՛Ձեր մարզը ուշադրության կենտրոնում հայտնվեց նրանով, որ մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին ճանապարհը` բողոքում ու ասում, որ ՀԷԿ-ի կառուցման դեպքում ոռոգման ջրից կզրվեն: Մամուլում շատ էր խոսվում, որ ՀԷԿ-ի սեփականատերը Դուք եք, ի՞նչ ՀԷԿ է սա, ինչո՞ւ է կառուցվում՛՛,-այսօր Ազգային ժողովում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին հարցրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Մարզպետը հերքեց իր` որևէ […]

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուների վրա ճնշումներ չեն եղել

՛՛Ընտրությունները հունիսի ութին կայանալու են, երկու թեկնածու կա, երկուսն էլ ինքնաբացարկ են հայտնել, ու այդ օրը Գորիսի ազգաբանչությունն իր քվեն տալու է իր նախընտրած թեկնածուին՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ ի պատասխան հարցի, թե ճիշտ է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը, թե Գորիսի քաղաքապետի ընտրություններն արդեն ավարտված են: Վահե Հակոբյանը […]

Չեմ կարծում` պարոն Խաչատրյանը խրախուսում է դա. Սյունիքի մարզպետը՝ Գորիսի միջադեպից /վիդեո/

՛՛Իհարկե, ծեծկռտուք է եղել և դանակահարություն, այսինքն՝ քրեական էլեմենտներ կան, բնականաբար, դա ողջունելի չէ և չի ողջունվում ոչ մի կերպ՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչ գնահատական է տալիս մարզպետը Գորիսում անպատժելիության մթնոլորտի արդյունքում տեղի ունեցած վերջին միջադեպին: Հիշեցնենք, որ նախկին մարզպետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ