Վթարված “Գազել”-ում զինծառայողնե՞ր են եղել /լրացված/
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հունիսի 27-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ “ՈւԱԶ” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, գլորվել ցած եւ ընկել ճամփեզրին հարակից տներից մեկի վրա:
Նախնական տվյալներով կան մեկ զոհ եւ երկու տուժած:
Ըստ Shamshyan.com-ի, “Գազել”-ում զինվորներ են եղել:
ժամը՝ 13.30
ՃՏՊ-ի հետեւանքով Վարորդ Ա. Հ.-ն (ծնվ. 1995 թ.) եւ ուղեւոր Ա. Բ.-ն (ծնվ. 1988 թ.) տեղափոխվել են Բերդ քաղաքի հիվանդանոց, իսկ ուղեւոր Ա. Բ.-ն (ծնվ. 1950 թ.) տեղում մահացել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.13-ին, մարվել է 12.22-ին:
Այրվել է տան երկրորդ հարկն ամբողջությամբ (մոտ 150 քմ) եւ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան: