Շանթ Հարությունյանը փորձեց հարվածել ոստիկանին՝ ԿԳԲ բոզ.միջադեպ դատարանում /լրացված, վիդեո/
Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, Շանթ Հարությունյանի եւ մյուսների դատավարությանը՝Շանթը փորձել է հարվածել ոստիկանին:
Շանթ Հարությունյանը փորձեց գրկել որդուն եւ նստեցնել ոտքերին: Փաստն առաջացրեց ամբաստանյալներին ուղեկցող ոստիկանների վրդովմունքը: Նրանք հայտարարեցին, որ Շ.Հարությունյանը նման իրավունք չունի: Ի պատասխան վերջինս ասաց՝ դուք սիրտ չունեք: Տեղի ունեցավ քաշքշուկ Շանթ Հարությունյանի եւ ոստիկանների միջեւ,ոից հետո ամբաստանյալը հարվածեց ոստիկանին:
Միջադեպին փորձել է խառնվել նրա որդին՝ Շահենը:
Դատարանը սանկցիա կիրառեց Շանթ Հարությունյանի նկատմամբ՝ նրան հեռացնելով նիստերի դահլիճից:
ժամը 13.30
Շանթին հեռացնելուց հետո 13 ամբաստանյլաները կանգնեցին նստարաններին՝ ի նշան բողոքի:
Քիչ անց դահլիճ վերադառնալով՝ Շանթ Հարությունյանը հայտարարել է՝ “ոստիկանության համազգեստով մի ԿԳԲ բոզ”, ով չի ներկայանում անուն ազգանունով, ամեն անգամ դատարանում սպառնում է իրեն, որ մի հոդված ավելացնելու է իր գործին, եւ դա անում է ոստիկանների, հարազատների ներկայությամբ։
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: