14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Մնացել են մի քանի տեխնիկական բնույթի հարցեր, որոնք սահմանների հետ ոչ մի կապ չունեն. Շարմազանով /վիդեո/

՛՛Թե Մաքսային միությունը, թե Եվրասիական տնտեսական միությունը սահմանների հարց չեն լուծում, և չեն էլ կարող լուծել, քանի որ նման լիազորություն չունեն, ուստի սահմանների մասին խոսելը և դա կապելը Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության հետ ավելորդ է՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ Աստանայում կատարված իրադարձություններին: ՛՛Բոլորիս […]

Ուկրաինայում անհետացել են 200 երեխաներ տեղափոխող ավտոբուսները

Ուկրաինական Սլավյանսկում անհետացել են ավտոբուսներ, որոնք տեղափոխում էին մոտ 200 երեխաների: Այդ մասին հայտարարել է հակաահաբեկչական օպերացիայի լրատվության բաժնի ղեկավար Վլադիսլավ Լեզենյովը: ”Այժմ հայտնի չէ, թե որտեղ են գտնվում մոտ 200 երեխաներ, որոնց տեղափոխում էին 5 ավտոբուսներ: Նշված շարասյունը երեկ ցանկանում էր դուրս գալ քաղաքից”,-նշել է Լեցեզնյովը: Հավելենք, որ Դոնեցկում ռազմական բախումների մեկնարկից հետո վիրավորվել են […]

Վարչապետի հետ հանդիպո՞ւմն է պատճառը

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ խոշոր գործարարներ վերջին հանդիպումից հետո գները արհեստականորեն բարձրացել են: Նման տեսակետ հայտնեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: “Օրինակ` ալյուրը թանկանում է անհիմն, մենք ունենք մեծ քանակությամբ պահեստավորված ցորեն, էդ ինչ՞ի հաշվին է 8%-ով այլուրը թանկանում, ես չեմ հասկանում”,-ասաց նա՝ ենթադրելով, որ գործարարների հարկային դաշտ մտնելով` կլինեն նոր թանկացումներ։  Բերբերյանի […]

“ԱրմենՏելը” խոչընդոտել է “Ռոստելեկոմին”. ՏՄՊՊՀ-ը հարթել է խնդիրը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում “Ռոստելեկոմ” ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆահրամազյանը ներկայացրեց իր ներկայացրած ընկերության և “ԱրմենՏել” ընկերության միջև առաջացած խնդիրը, որին լուծում տալու համար “Ռոստելեկոմ”-ը դիմել է ՏՄՊՊՀ-ին: “Ռոստելեկոմ” ընկերությունը դիմել է հանձնաժողովին , հայտնելով, որ իր ծառայությունների աշխարհագրությունը ընդլայնելու և բաժանորդներին ւինտերնետ կապ տրամադրելու նպատակով անհրաժեշտ է վարձակալել “ԱրմենՏել” ընկերությանը […]

Հայաստանի վարչապետն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետի հետ

  Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցելԲելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ:  Բելառուսի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ վերահաստատել Հայաստանի հետ համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը: Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը եւ Միխայիլ Մյասնիկովիչը […]

Զինվորի հուղարկավորությանը մասնակցեց Բակո Սահակյանը.karabakh-life.am

Ինչպես տեղեկացնում է http://karabakh-life.am/,  մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլերի Գասպարյանը:  Այսօր հայրենիքի պաշտպանությանը նահատակված զինվորին վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, հարյուրավոր քաղաքացիներ: Զինվորի հարազատների վիշտը կիսելու էին եկել նախագահ Բ. […]

Հանրայինի շենքը գրավ չի դրված

՛՛Այս ժամանակահատվածում հանրային հեռուստատեսության ծրագրի փոփոխություններն, իմ կարծիքով, ապացույց են, որ եթե հնարավորություն լինի, որ այն ամենը ստացվի, ես հավատում եմ, որովհետև այս փոքր ժամանակահատվածում եղան փոփոխություններ, որ ուղղակի ապացուցում են, որ եթե այդ օգնությունը և հասկացողությունը լինի, մենք կշարունակեն՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստատեսության նախագահ Ռուբեն Ջաղինյանը: Ինչ վերաբերում է լուրերին, որ Հանրային […]

”Բորուսիան” գնեց Լևանդովսկուն փոխարինողին

Իտալիայի հավաքականի և ”Տորինոյի” ֆուտբոլիստ Չիրո Իմոբիլեն այսօր պետք է դառնա Դորտմունդի ”Բորուսիայի” ֆուտբոլիստ: Իտալական ԶԼՄ-ները հայտնում են, որ կողմերը համաձայնության են եկել տրանսֆերի հարցում 19.5 մլն եվրոյով: Իմոբիլեն կստորագրի 5 տարվա պայմանագիր: Առաջին մրցաշրջանում Իմոբիլեի աշխատավրձը կկազմի 2 մլն եվրո առանց բոնուսների: Իտալիայի` ավարտված առաջնությունում հարձակվողը դարձել է 22 գոլի հեղինակ: Նշենք, որ ”Բորուսիան” […]

Սկսվում է վարչապետի աշխատանքային այցը

    ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Մինչ նիստի մեկնարկը իր նստավայրում՝ Բելառուսի Անկախության պալատում, պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:   Ողջունելով հյուրերին՝ նախագահ Լուկաշենկոն կարեւորել է Անկախ պետությունների համագործակցության դերը որպես կայացած միջպետական միավորում, որը […]

Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը վաճառել է ամբողջ ունեցվածքը բուժման պատճառով

Հայտնի ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը` Վլադիմիր Ֆրիսկեն ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ ամերիկյան կլինիկայում երգչուհու բուժումը շատ թանկ է նստում ընտանիքի վրա: Հիշեցնենք, որ երգչուհին ունի գլխուղեղի քաղցկեղ: Նա չի մանրամասնել, թե որքան է արժենում բուժման յուրաքանչյուր օրը: ”Մեկ սրսկումը շատ թանկ արժե: Տունը վաճառեցինք, բիզնեսս վաճառեցի: Բուժման վրա գնացին բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված