11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նիդերլանդների Օվերեյսել մարզային խորհրդարանը ճանաչել է հայոց ցեղասպանությունը

Նիդերլանդների 12 մարզերից մեկի’ Օվերեյսելի մարզային խորհրդարանը, որի տարածքում է գտնվում Ալմելո հայաշատ քաղաքը 2014 թ. հուլիսի 2-ի կայացած նիստում ընդունել է  մի բանաձև, որտեղ հատուկ դիրքորոշում է  արտահայտել  անցած ապրիլի 24-ին, ապա հունիսի մեկին Ալմելոյի հայկական եկեղեցու  բակում տեղադրված հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ  թուրք-ազերիների անցկացրած  բողոքի ցույցերի  կապակցությամբ, որտեղ հնչել էին հակահայկական ռասիստական բնույթի կոչեր: Բանաձևը, որ ներկայացրել են Քրիստոնեական միություն (CU), Բարեփոխված քաղաքական կուսակցություն (SGP), Ազատության համար կուսակցություն (PVV) և Քրիստոնյա դեմոկրատական կոչ (CDA) խմբակցությունների պատգամավորները, փաստորեն ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը:Փաստաթղթում վկայակոչվում է 1915-1918 թթ. Օսմանյան Կայսրությունում 1,5 միլիոն մարդկանց (հայերի, ասորիների և պոնտացի հույների), գազանաբարո ջարդերը:
Բանաձևը հստակ մերժում է  ցեղասպանությունը ժխտողների յուրաքանչյուր դիրքորոշում և  ընդունում  ու ճանաչում է  Հայոց Ցեղասպանությունը’ նաև հիմք ընդունելով 2004 թ. Նիդերլանդների խորհրդարանի ընդունած Հայոց Ցեղասպանությունը ընդունող բանաձևը:
2014 թ. հունիսի 1-ի թուրքական հանրահավաքի արտահայտությունների դեմ Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբը) անցած շաբաթ գանգատ են ներկայացրել Նիդերլանդների իրավապահ մարմիններին:
Փաստորեն սրանով թուրք ժխտողականները, որոննք աջակցություն և օժանդակություն էին ստանում բուն Թուրքիայից հակառակ արդյունք ստացան:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ