08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մենք բարձր ենք գնահատում հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին.Է. Շարմազանով /վիդեո/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով հարցին, թե նախագահի Հարավային Ամերիկա այցը ինչ նպատակներ է հետապնդում, ասաց. ’’Նման ինֆորմացիա ձեզ պետք է տա համապատասխան գերատեսչությունը` նախագահի աշխատակազմը, և ես լիազորված չեմ դրա մասին խոսել’’:

Տեղեկացնենք, որ նախագահը հուլիսի 6-8-ը պաշտոնական այց կկատարի Արգենտինայի Հանրապետություն, հուլիսի 8-10-ը պետական այցով կգտնվի Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում, իսկ հուլիսի 10-12-ը՝ պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում:

Նախագահը հանդիպումներ կունենա հիշյալ երկրների բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաեւ բազմակողմ փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում մասնակցելու է հայոց ցեղասպանության թանգարանի հիմնադրման արարողությանը:

Այս առիթով Էդուարդ Շարմազանովը նշեց. ’’Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն երկրների ջանքերը, որոնք ուղղված են ժխտողականության դեմ պայքարի և հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, որովհետև հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտություն է ոչ միայն հայության, այլ ողջ մարդկային հասարակության համար’’:

Մանրամասները`  Henaran.am-ի տեսանյությում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ