Մեղրիում ստեղծված արտակարգ իրավիճակին ծանոթացել է Սյունիքի մարզպետը /լրացված, ֆոտո, վիդեո/
Ինչպես Henaran.am-ը տեղեկացավ Սյունիքի մարզպետարանի կայք-էջից, հՀունիսի 16-ի երեկոյան, շուրջ 35 րոպե տեւած հորդառատ անձրեւը ցեխաջրով լցրել էր Փարամազի փողոցի բազմահարկ շենքերի առաջին հարկերը, հողաշերտով ծածկել շենքերի մերձակայքում կայանած մեքենաները, քանդել հենապատեր: Վաղ առավոտյան Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը տեղում արձանագրեց կատարվածի հետեւանքները: Կեսօրից հետո իրավիճակին ծանոթանալու համար, Մեղրի ժամանեց նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: […]





































