14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Գերի ընկած Խոջոյանն էլի անասուններ է պահում. Ժողովուրդ

“Ժողովուրդը”-ը Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանից հետաքրքրվեց, թե ինչպես է հոգում իր կեցության հարցը սույն թվականի մարտի 8-ին Ադրբեջանում գերի ընկած եւ մոտ մեկ ամիս գերության մեջ անցկացրած, նույն գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը: Կ. Չոբանյանի փոխանցմամբ՝ ներկայում Արսեն Խոջոյանն ու նրա հայրը Սեւանի տարածաշրջանում ուրիշների անասուններն են պահում: Արսեն Խոջոյանը գերի […]

Ազգային ժողովը օրենք է խախտել. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, վերջին օրերին մեզանում բուռն քննարկումների թեմա է դարձել այն հանգամանքը, որ մի շարք միջոցառումներ պետական հաստատություններում անցկացվում են ռուսերեն։ Արդյոք դա օրենքի խախտում չէ՞։ Թերթի զրուցակիցն է  Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:        -Ընդհանրապես հրապարակային միջոցառումները ՀՀ-ում, համաձայն մեր օրենսդրության, պետք է ընթանան հայոց լեզվով եւ համաժամանակյա թարգմանությամբ այն լեզուներով, […]

Ռոբերտ Նազարյանը տեղյակ չէ. Հայկական ժամանակ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ պատասխանելով “Հայկական ժամանակ”-ի  հարցերին՝ ասել է,  թե ինքը չգիտի՝ որքան աշխատավարձ է ստանում “Հայաստանի էլեկտրական ցանցերի” տնօրենը: “Դա իրենք գաղտնի են պահում, ես հաստատապես կարող եմ ասել, որ չգիտեմ, թե որքան է նրա աշխատավարձը”,-ասել է Նազարյանը՝ հավելելով, որ չգիտի նաեւ, թե որքան աշխատավարձ է ստանում “Հայռուսգազարդի” […]

Պատժել են “տղայականով”. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Երեկ Երեւանի պետհամալսարանում  նոր սկանդալ է գրանցվել ռեկտորի օգնական, ախալքալաքցիների “հրամանատար” Գեւորգ Մելքոնյանի մասնակցությամբ։ Ըստ ԵՊՀ թերթի աղբյուրի՝ Մելքոնյանն ախալքալաքցիների հետ գործարքի մեջ է մտել պետական քննությունների հաշվով, իր “պարտավորվածությունները” չի կատարել, ախալքալաքցիները վերջինիս “պատժել” են “տղայականով” եւ ռեկտորին սպառնացել, որ եթե չհանի գործից, փաստերը կհրապարակեն։ Երեկ Արամ Սիմոնյանը վերջինիս ազատել է աշխատանքից: […]

Մի´ պաշտպանեք Արցախը ինձնից. Սերժ Սարգսյան /վիդեո/

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը չի կիսում այն կարծիքը, թե Մաքսային միության անդամ երկրները չեն ցանականում, որ Հայաստանը միանա ՄՄ-ին: Այս մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերության “Հարցազրույց” հաղորդաշարին:  Նախագահի համար  այս հարցը սպառված է եւ զարմանում է, որ դեռեւս շարունակվում են քննարկումները:  “Բովանդակային առումով, իրոք, ամեն ինչ վերջացած է եւ շատ պարզ է: Այո´, ՀՀ-ն անդամակցելու […]

Սամվել Գեւորգյանին կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում

Կյանքից հեռացավ “Ղարաբաղ” կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը։  “Ղարաբաղ” կոմիտեի անդամության տիտղոսն արդեն բավարար կլիներ յուրաքանչյուրի ներդրման ու վաստակի ահռելիությունը գնահատելու համար, եթե մեր հասարակական-քաղաքական միտքն ու պատմագրությունը դույզն օբյեկտիվություն պահպանած լինեին 1988-ից այս կողմ տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ։  1988-ին հարթակ բարձրացած առաջին հռետորներից էր Սամվել Գեւորգյանը, Կոմիտեի ամենաժրաջան անդամը, ամեն տեղ ներկա, ամեն տեղ հասնող, […]

ԱԱ-2014. Բելգիան կամային հաղթանակ տոնեց/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում Բելգիայի հավաքականը կամային հաղթանակ տոնեց Ալժիրի դեմ: Հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը 11 մետրանոցից բացեց Վերտոգենը: Բելգիացիները հաշիվը հավասարեցրեցին 70-րդ րոպեին. աչքի ընկավ Ֆելայինին: 80-րդ րոպեին Բելգիային հաղթանակ պարգևեց Մերտենսը:

Մեղրիում ստեղծված արտակարգ իրավիճակին ծանոթացել է Սյունիքի մարզպետը /լրացված, ֆոտո, վիդեո/

Ինչպես Henaran.am-ը տեղեկացավ Սյունիքի մարզպետարանի կայք-էջից, հՀունիսի 16-ի երեկոյան, շուրջ 35 րոպե տեւած հորդառատ անձրեւը ցեխաջրով լցրել էր Փարամազի փողոցի բազմահարկ շենքերի առաջին հարկերը, հողաշերտով ծածկել շենքերի մերձակայքում կայանած մեքենաները, քանդել հենապատեր: Վաղ առավոտյան Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը տեղում արձանագրեց կատարվածի հետեւանքները: Կեսօրից հետո իրավիճակին ծանոթանալու համար, Մեղրի ժամանեց նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: […]

Կառուցողական համագործակցությունը կշարունակվի. Սերժ Սարգսյանը՝ ԵԽԽՎ համազեկուցողներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին:  Նախագահը ողջունել է հյուրերին եւ վստահություն հայտնել, որ նրանց համատեղ առաքելությունն արդյունավետ կլինի՝ ի շահ Հայաստան-ԵԽԽՎ համագործակցության: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել համազեկուցողների հետեւողական ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին:  Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված