26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Միայն իմ դիակի վրայով. Անին վճռական է

Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյան եղբայրներին պատկանած շենքը ժամանակին եղել է քաղաքային ակումբ: Այսօր պատմամշակությաին արժեք հանդիսացող այդ շենքը գրեթե փլուզման եզրին է: Աֆրիկյանների տունը թեև պահպանվում է պետության կողմից, սակայն վերջին տարիներին վերածվել է հասարակական զուգարանի ու միայն համարակալած քարերն են հիշեցնում շենքի պատմաշակութային հուշարձան լինելու մասին:

ՀՀ կառավարության դեռևս 07.10.2004թ. հ.1616-Ն որոշմամբ նշված հուշարձան շենքն ընդգրկվել է Երևան քաղաքի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում։

Հիշյալ որոշման համաձայն շենքը կտեղափոխվի “Հին Երևան”  պատմաճարտարապետական թաղամաս:Այսինքն՝ այն կապամոնտաժվի վերականգնվելու նպատակով:

Փաստ է սակայն, որ փլուզվող շենքի ներսում մինչ ապամոնտաժման աշխատանքների սկիզբը մարդիկ են ապրել: Այսօր էլ շենքի մի անկյունում բնակվում է Անի Սողոյանը, դստերչ և ամուսնու հետ միասին:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Անի Սողոյանը նշեց, որ ինքը չի պատրաստվում լքել զբաղեցրած տարածքը.“Էս շենքը կքանդեն միայն իմ դիակի վրայով: Ոչ ոք չի կարող ինձ բռնի վտարել….Ես արդեն 7 տարի վարձակալում եմ այս տարածքը, ու հաջորդ երկու տարվա վարձը գլխից եմ տվել: Դեռ մի տարի 7 ամիս պիտի այստեղ բնակվեմ”:

Սողոյանը նշեց, որ տանտիրուհին ամիսներ առաջ իրենից միանգամից 2 տարվա գումար է պահանջել, քանի առողջական խնդիրներ է ունեցել և ինքը մի կերպ է հայթհայթել այդ գումարը, որ մնան տարածքում:

Անի Սողոյանի դուստրը սովորում է հարակից դպրոցում, մոր հավաստմամբ աղջկա համար սթրեսային կլինի տարածքից հեռանալը.”Կամ թող վերադարձնեն իմ գումարը, ես դրա համար դեռ պարտք եմ փակում, հո չենք մեռնելու, որ վարձով ապրող մարդենք մեզ պիտի հալածե՞ն”,-հավելեց կինը, ով գտնվելով նյարդային վիճակում չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ:

Մ

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ