26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես որևէ կերպ հատկապես Ձեզ նկատի չունեի. նախարարը՝ Աղվան Վարդանյանին

  Ազգային ժողովի այսօրվա նիստը շարունակվեց Նպատական սոցիալական վճարի փաթեթի քննարկումներով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շարունակեց պատասխանել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցերին, և անդրադարձավ համակարգին չմասնակցելու դիմումի ձևաչափին. ՛՛Կա երկու ձևաչափ՝ կամ բոլորը համակարգի ներսում են, ով ցանկություն չունի մասնակցելու, դիմում է գրում և համակարգին չի մասնակցում, երկրորդ ձևաչափը, որ բոլորը համակարգից դուրս են և դիմում են գրում, որ մասնակցեն համակարգին, աշխարհում ընդունված այս երկու մեթոդներն են գործում՛՛,-նշեց նախարարը:

Ըստ նրա՝ ամենաարդյունավետ ճանապարհը համարվել է այն ձևաչափը, որ չմասնակցելը պետք է լինի դիմումի հիման վրա, որպեսզի հնարավոր լինի առկա բոլոր խնդիրներին լուծում տալ: Ինչ վերաբերում է իր մեկնաբանությանը այն հարցի հետ կապված, որ Կառավարությունը ինչ նախագիծ էլ հեղինակի, մինևնույն է, ընդդիմությունը դեմ է քվեարկելու, նախարարը պատասխանեց.

՛՛Մենք իրապես պիտի երկու հարց հստակեցնենք՝ Կառավարությունն իր ծրագրում հստակ ամրագրել է, որ կենսաթոշակային համակարգի նոր մոդելը պարունակում է կուտակային բաղադրիչը, արդյոք դուք կո՞ղմ եք, որ կուտակային բաղադրիչ պետք է լինի, կուտակային համակարգ պետք է լինի, որովհետև ես տպավորություն ունեմ, որ կուտակային բաղադրիչի հետ կապված ձեր կողմից կա դիրքորոշում, որ լինի պայմանակուտակային, էս պարագայում եթե այս հարցի շուրջ համաձայնության չենք գալիս… և երկրորդ խնդիրը՝ կապված անձի մասնակցության հետ, այսինքն՝ արդյոք աշխատող քաղաքացին պիտի մասնակից լինի իր վաղվա կենսաթոշակի ձևավորմանը. եթե այս երկու հարցերի շուրջ մենք հստակություն մտցնենք, իմ տպավորությունն այն է, որ այս երկու հարցերի հետ կապված այս պահին մենք որևէ ընդհանուր հայտարարի չենք եկել:

Ես կարծում եմ՝ այդ դեպքում ավելի հստակ կլինի, և մենք կարող ենք մեր գործընթացները առարկայական քննարկել, այս երկու խնդրի հետ կապված կար համաձայնություն, և այն ինչ-որ ներկայացրել եմ դրա հետ էր կապված: Ես որևէ կերպ հատկապես Ձեզ նկատի չունեի՛՛,-ասաց Ասատրյանը՝ դիմելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ