Փող ունես, ինչ էլ ուզենաս՝ ներս կանցկացնես կալանավայր. Ժամանակ

“Որտեղ դատապարտյալ կա, էնտեղ հաստատ մի ճանապարհ բացվում ա թմրանյութի համար”,- “Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում պատմել է նախկինում մի քանի անգամ տարբեր հանցագործությունների համար դատապարտված, բայց ներկայումս ազատության մեջ գտնվող Սուրենը, երբ նրանից ազատության մեջ հայտնվելուց հետո թերթը հետաքրքրվեց ՔԿՀ-ում թմրանյութերի տարածման, այնտեղ հայտնվելու միջոցների, ճանապարհների եւ առհասարակ օգտագործման մասին:
Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներ թմրադեղեր անցկացնելու տարբեր եղանակներ կան: Մեկը կաշառում է ՔԿՀ հսկիչներին, մյուսները սննդի միջոցով են անցկացնում: Երրորդը կաշառում է հանձնունքն ստուգող ՔԿՀ աշխատակիցներին, որոնք չտեսնելու են տալիս թմրադեղը: Ընդհանրապես, հենց միայն ոստիկանության լրահոսից կարելի է ծանոթանալ ՔԿՀ թմրադեղ անցկացնելու ամենատարբեր ճանապարհերի՝ սննդի մեջ թաքցնելուց սկսած եւ վերջացրած սեռական օրգաններում թաքցնելու ավելի կրեատիվ եղանակներով:
”Էդպես հարցերը մենակ փողով են լուծվում: Փող ունես, ինչ էլ ուզենաս՝ ներս կանցկացնես”,- ասում է Սուրենը եւ շարունակում, որ ՔԿՀ-ներ մուտք եղող հիմնական թմրադեղը ֆրանսիական “Սուբուտեքս” տեսակի թմրադեղն է, որը շատ թանկ է եւ բոլորին հասու չէ:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: