26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ը դեռ կկողմնորոշվի

՛՛Ի՞նչից իմացաք, որ չի կողմնորոշվում, կքննարկենք, կասենք էլի, թողեք, մինչև վերջ կարդանք՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու ԲՀԿ-ը չի կողմնորոշվում Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխությանը՝ Նպատակային սոցիալական վճարի օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Մարգարյանը նշեց, որ նախագիծը երկու օր առաջ երեկոյան են ուղարկել իրենց, և դեռ չեն հասցրել ուսումնասիրել, քանի որ այն բավական տարողունակ է:

Դիտարկմանը, թե նախկինում ԲՀԿ-ը հայտարարում էր, որ ցանկացած ձևով դեմ է պարտադիրին, հիմա սկզբունքը մնացել է նո՞ւյնը, թե՞ փոխվել է, նա արձագանքեց. ՛՛Այստեղ շատ բան չի փոխված, այս նոր փաթեթում, ինչքան հասցրել ենք ուսումնասիրել, ընդամենը ազատվում են 74 թ-ից հետո ծնվածները, մասնավոր աշխատողները, ուրիշ ոչ ոք չի ազատվում, ինքը փաթեթը այսպես որևէ դրական բան չունի նախորդի նկատմամբ, ընդամենը այդ մասը ազատելով՝ կարծում եմ՝ այդ հարցը չի լուծվում՛՛: Ճշտող հարցին՝ այսինքն էլի դեմ եք, նա պատասխանեց. ՛՛Այո, բնականաբար, պարտադիր վճարումներին դեմ ենք, մենք պարտադիր բոլոր վճարումներին դեմ ենք, մենք հայտարարել ենք այն ժամանակ և տեր ենք մեր հայտարարությանը, որ ցանկացած տիպի ռեֆորմ պիտի գնա կամավոր վճարման հիման վրա, եկեք, խրախուսենք կամավորը, մարդիկ թող կամավոր մասնակցեն և չդնենք խտրականություն՝ տարիք, մասնավոր, պետական և այլն, ով ուզի մասնակցի, բայց անենք այնպես, որ մարդիկ ուզեն, խրախուսենք՛՛:

Ինչ վերաբերում է նրան, որ քառյակի մյուս երեք խմբակցությունները միաձայն դեմ էին արտահայտվել այս փաթեթին, իսկ ԲՀԿ-ը՝ դեռ ոչ, Մարգարյանն ասաց. ՛՛Որևէ խնդիր չի եղել, բայց պիտի նախագիծը կարդաս, որ դեմ լինես, գիտե՞ս՝ օդից լսած ինչ-որ բանով պիտի ասես ես՝ դեմ եմ դրան, մենք չենք կարող առանց ուսումնասիրելու ասել, գուցե մեր գործընկերներն ավելի շուտ էին ուսումնասիրել՛՛:

ԲՀԿ պատգամավորը հայտնեց նաև, որ քառյակով պայմանավորվել են, որ բոլոր դեպքերում միասնական են լինելու ու միասնական որոշում են ունենալու:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ