15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հենց ՀՀԿ-ն գնաց Ծաղկաձոր, զարմացա՞ք. Հայկական ժամանակ

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունները, որ այսօր երեկոյան Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպման է հրավիրել կառավարության ողջ կազմին եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության բոլոր անդամներին:

Ըստ Շարմազանովի դա ոչ ֆորմալ, հանգիստ անկաշկանդ հանդիպում է:

-Նմանատիպ մի հանդիպում իրականացրել ենք մեր համագումարից հետո, էլի ոչ ֆորմալ, սեղանների շուրջ, ընկերական միջավայրում:

-Մայրաքաղաքից դո՞ւրս:

-Այդ անգամ եղել է Երեւանում, դրանից առաջ՝ Երեւանից դուրս: Դա ինչ կապ ունի: Նման խնդիր չկա, Սեւանում էլ ենք արել, Սյունիքում էլ ենք արել, տարբեր տեղեր: Ինչու չեք զարմանում, որ Դաշնակցությունն օրերով գնում է Ծաղկաձոր: Հենց ՀՀԿ-ն գնաց Ծաղկաձոր, զարմացա՞ք, թե՞ իրենք 125 տարվա կուսակցություն են, իրենց կարելի է:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ