01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Զինվորները վախենում են ասել՝ ինչ խնդիրներ ունեն հրամանատարների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանն այսօր Կառավարության նիստից առաջ հանդիպեց ու զրուցեց շենքի դիմաց գտնվող խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ: Վերջիններս նշում էին, որ արդար դատավարություն չի եղել և չեն վստահում դատարանին: Զոհված զինվորներից Արման Մուրադյանի հայրը նշեց, որ նամակներ են գրել ՀՀ նախագահին, վարչապետին ու Արդարադատության նախարարին՝ պահանջելով իրականացնել արդար դատավարություն, բայց […]

Փոխադարձ մունաթներից զերծ մնալ. Աշոտյանը՝ Կիսելյովից

՛՛Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում առհասարակ ամենագայթակղիչ, հեշտ ու ամենասխալ մոտեցումն է փոխադարձ մունաթների շարքով փորձել հրապարակային դաշտում դուք սա չարեցիք, մենք սար չարեցինք բանաձևի մեջ տեղավորել մեր ռազմավարական գործընկերությունը՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողներիհետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ ՛՛Ռոսիա սեգոդնյա’’ տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի արած հայտարարությանը, որ Հայաստանում պետք է […]

Յուրա Մովսիսյանը` Ռուսաստանի առաջնության լավագույնների թվում/ֆոտո/

ВКонтакте սոցիալական կայքում Чемпионат.com-ի էջի այցելուների քվեարկությամբ կազմվել է Ռուսաստանի առաջնության խորհրդանշական հավաքականը: Ամեն օր այցելուներն ընտրել են լավագույնին խաղային մեկ դիրքի համար, ընդ որում մեկ ակումբի ներկայացուցիչների թիվը չէր գերազանցել երեքը: Քվեարկության արդյունքներով լավագույն ֆուտբոլիստների թվում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը: 

Ազգային ժողովն արտահերթ նիստ կանի

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2014թ. հունիսի 18-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգ ներառելով մի շարք հրատապ և անհետաձգելի հարցեր:

Երբ կբացվի Վերին Լարսը

Կառավարության այսօրվա նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանին խնդրեց տեղեկություն տալ, թե երբ կբացվի Վերին Լարսի ճանապարհը: Նախարարը պատասխանեց, որ վրացական կողմը խոստացել է, որ հունիսի 14-ին կբացեն ճանապարհը: ՛՛Վրաստանի մեր համապատասխան գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք: Խոստանում էին, որ այսօր ճանապարհները կբացվեն, բայց քանի որ այս երկու օրերի […]

Վարչապետը մի շարք արտոնություններ է տալիս

Կառավարության այսօր նիստումորոշումընդունվեց փոփոխություններ կատարել ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ և մի շարք այլ օրենքներում: Ըստ այս փոփոխությունների՝ արտոնություններ են տրվում փոքր ու միջին ձեռնարկություններին: ՛՛Հիմնական նպատակն այն է, որ մենք փոխում ենք մոտեցումը ՓՄՁ-ների նկատմամբ և որպես հարկային մուտքեր ապահովող ձեռնարկություն չդիտելու ենթատեքստում փոփոխությունները հետևյալն են: 2014  թվականի հոկտմեբերի մեկից առևտրի ոլորտում շրջանառության դրույքաչափը 3.5 %-ից […]

Ռուս լրագրողին ճանաչել ” պերսոնա նոն գրատա”

Ազգային ժողովի հունիսի 12-ի նիստում վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրելով  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին՝ պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին: Վերջինս երեկ Ազգային ժողովում պատգամավորների, հասարակական կազմակերպությունների հետ հանդիպմանը  անթույլատրելի հայտարարություններ է արել հայ ժողովրդի եւ հայոց լեզվի հասցեին: “Կարծում եմ, որ ԱԳՆ-ն պետք է քննարկի նրան “պերսոնա նոն գրատա” […]

Ռուսաստանում 15 հազար ուկրաինացի փախստական են հաշվել

Ուկրաինայի արևելքում մարտական գործողություններից հետո՝  Ռուսաստան է  արտագաղթել  15 հազար մարդ: Տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Այս մասին հունիսի 12-ին հայտնել է Դոնեցկի ազգային հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը, ‘’փախստականների մեծ մասը կանայք և երեխաներ են’’- ավելացրել է նա: Պուշիլինի խոսքերով, ուկրաինական զինյալները չեն դադարեցնում մարտական գործողությունները և հումանիտար միջանցք չեն ապահովվում փախստականների համար: ’’Սլավյանսկն ու Կրամատորսկը միշտ […]

Ձերբակալվել է ծառայակիցը

  Մարտական հենակետում զինվորի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայության, քրեական գործի շրջանակներում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, անզգուշությամբ մարդու մահ պատճառելու կասկածանքով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի հիմքով ձերբակալվել է պարտադիր  ժամկետային  զինծառայող,  շարքային […]

Շանթ Հարությունյանը դատարան մտավ ծափերի ներքո. դատական նիստը սկսվեց աղմուկով/վիդեո/

Այսօր` ժամը 12:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց  Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ գործում 14 մեղադրյալ կա, որոնց թվում է նաև Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը:  Դատական նիստին ներկա են միայն լրագրողները: Հարազատներին նույնպես թույլ չի տրվել ներկա գտնվել: Շանթ Հարությունյանի և ընկերների մուտքը դատարան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ