Բնապահպանության նախարարարն ընդունել է Իրանի դեսպանին
ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Դեսպանը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին բնապահպանության նախարար նշանակվելու առթիվ, փոխանցել ԻԻՀ բնապահպանական կազմակերպության ղեկավար Մասումե Էբթեքարի շնորհավորանքները եւ նշել. “Համոզված եմ, որ բնապահպանության ոլորտում հայ-իրանական երկարամյա համագործակցության փորձն առավել սերտ կշարունակվի եւ կխորանա առաջիկայում, քանի որ մենք միայն հարեւաններ չենք, մենք հազարամյակների […]





































