”Թիմը պայքարում է մինչև վերջ’’. Վարդան Մինասյան

Ղազախական ”Տոբոլի” գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է ”Կայրաթից” 1-3 հաշվով կրած պարտությունը: -Առաջին խաղակեսում մրցակիցը մեզ գերազանցեց: Երկրորդ խաղակեսում մենք ավելացրեցինք, սակայն չկարողացանք հաջողության հասնել: -Հաջողվե՞լ է արդյոք ձեզ ինչ որ բան փոխել թիմում աշխատելու ընթացքում: -Ասում են` մեր խաղում բնավորություն է հայտնվել: Թիմը պայքարում է մինչև վերջ: Աշխատանք շատ կա, սակայն խաղացողներից դժգոհություններ չունեմ: